16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Ինչ է գլխավոր շտաբը

ԱԺ լիագումար նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի հիմնական զեկուցողը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է։ Նախագիծը քննարկվում է ԱԺ  դահլիճում, որն էլ դրական եզրակացություն է ստացել գլխադասյաին հանձնաժողովի՝ Պաշտպանության և անվանգության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, սակայն քննարկմանը հանձնաժողովի 11 անդամներից մի քանիսն են ներկա։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, […]

Առաջինը դա ժողովրդավարական վերահսկողությունն է ԶՈւ-ի նկատմամբ․ Կորյուն Նահապետյան

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ Պաշտպանության և անվանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը կարևորեց օրենքի նախագիծը և պաշտպանության կազմակերպման առումով հատուկ առաձնացրեց երկու նոր սկզբունք: «Առաջինը դա ժողովրդավարական վերահսկողությունն է ԶՈւ-ի նկատմամբ և այս համատեքստում նաև քաղաքացիական վերահսկողությունը: Այս հարցերն ուղղակիորեն ամրագրված են նախագծում և մենք այդ իրացման տեսակետից դեռևս անալիքներ […]

Հայաստանի կառավարությունն էական ջանքեր է գործադրում փախստականներին օգնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պալերմոյում մասնակցեց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովին։ Համաժողովը, որին ներկա էին ԵԱՀԿ մասնակից և գործընկեր երկրների արտգործնախարարներ ու բարձրաստիճան պատվիրակություններ, կազմակերպել էր Իտալիան, որը հաջորդ տարի ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց. «Քաջ հայտնի է, որ ԵԱՀԿ տարածքի և Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված է, […]

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում»

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդի աշխատանքն այնքան կարեւոր է, որ առանձին հաստիք է պահանջում: «Ամերիկայի Ձայն»-ին այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Քերի Քավանոն՝ մեկնաբանելով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերի կողմից հրապարակված պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նամակը: Նամակում ԱՄՆ-ի պետքարտուղարն այլ նախաձեռնությունների հետ մեկտեղ առաջարկում էր նաեւ Մինսկի խմբում ամերիկյան […]

Ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է

Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մինչ նախագծին անդրադառնալը հայտարարեց, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է: Ըստ նրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը որոշ լրատվամիջոցներ սխալ են մեկնաբանել: Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարից հետաքրքրվեց, թե հանձնաժողովի նիստին առաջարկ կար […]

Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում ակտիվ մասնակցություն ունի․ Սվիտալսկի

Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Արևելյան Գործընկերության ռեգիոնալ և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP)  «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես Արևելյան գործընկերության երկրների աճի գործոններ» խորագրով համաժողովը: Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել  ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ արտաքին գործերի […]

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստացած և առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձ կատարած ՔԿՀ պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Կաշառք տալու և կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015 թվականին ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վահե Ախոյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նույն հիմնարկի դատապարտյալի օգտին գործողություններ կատարելու համար, վերջինիս հարազատներից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Բացի այդ, […]

Լավ լուր փոքր տնտեսավարող սուբյեկտների համար

Առաջարկվում է ՀՀ արտադրական նշանակության հումքի և մեքենասարքավորումների ներմուծումը մաքսային սահմանին ազատել ԱԱՀ-ից. քիչ առաջ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, ասաց հիմնական զեկուցող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Վերջինս ընդգծեց, որ ավելացված արժեքի հարկից ազատելու ապրանքատեսակների ցանկն ընդլայնվել է, մասնավորապես առաջարկվում է ռազմական նշանակության ապրանքներն ու արտադրական նշանակության կարի մեքենաները […]

Ադրբեջանն Արցախ այցելած CNN-ի հաղորդավարին կներառի «սև ցուցակում»

CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենը Արցախ այցելելու պատճառով կներառվի Ադրբեջանի «սև ցուցակում»: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը: Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան և Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: Բուրդենը հարցազրույցներ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի