16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

«Ադրբեջանը հավակնություններ ունի այսօրվա Հայաստանի տարածքների հանդեպ»

«Մենք պետք է հստակեցնենք` այժմ չկան բանակցություններ արցախյան հարցի շուրջ. ցավոք, երբեմն մեր մամուլում  հնդիպումները նույնացնում են բանակցությունների հետ, բայց իրականում դրանք լրիվ տարբեր բաներ են: Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ չնստի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը:  Վերջինս շեշտեց` Ադրբեջանը հասավ նրան, […]

Միջպետականից միջսփյուռքյան` համագործակցության ուղենիշեր

Կիպրոսում կայացած Հայաստանի Հանրապետություն-Հունաստան-Կիպրոս` երեք երկրների սփյուռքի հարցերով զբաղվող պետական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը ունի կարեւոր ենթահող, անցած որոշակի ուղի եւ մանավանդ ռազմավարական հեռանկարայնություն: Հանդիպումը հաստատեց պաշտոնական երկխոսություն եւ հատկանշվեց հայ, կիպրացի եւ հույն ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ եւ, միացյալ ծրագրերի միջոցով, միջկառավարական երկխոսությանը զուգահեռ, դրանց միջեւ մշակութային, կրոնական եւ տնտեսական ամուր կապերը իբրեւ […]

«Դատապարտյալը ոչ մեկի մոքրի մարդը չի … ». Մարուքյանն ու Թովմասյանը կպան իրար

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ԱԺ  նիստի մեկնարկին նախքան օրակարգը հաստատելն իր ելույթում նկատեց, որ ՀՀԿ-ն Կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում, դրանք հակաժողովրդական մոտեցումներ են: «Հետո չնեղանաք, որ ընդդիմությունը դեստրուկտիվ է, չասեք՝ ինչ ասում ենք, դեմ են, բա ո՞նց է՝ դուք ամեն ինչին դեմ եք: Դատապարտյալը ոչ մեկի […]

ՀՀ ՀՔԾ վարույթին է հանձնվել «Վանաձոր» ՔԿՀ տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոց տեղափոխելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Դեռևս 2017թ. օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածք՝ իրացնելու նպատակով 0.44 գրամ […]

Տղամարդկանց անպտղությունը աճել է. պատճառները /տեսանյութ/

Շենգավիթ բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ տղամարդկանց անպտղությունը ամբողջ աշխարհում աճել է: Բժշկուհին անդրադարձավ նաև հոկտեմբերի 13-15-ին Ծաղկաձորում կայացած  «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 500 բժիշկներ Հայաստանից և արտերկրից: Նա նշեց, որ մասնագետների համար […]

Նորապատում հրդեհը 3 օր է՝ չի հաջողվում մարել /ֆոտո/

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվում է եռահարկ բնակելի շենք (20×40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով: Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի […]

«Անասունի պես իրար ծեծում են … կինը հավի նման չի կարողանում ոչինչ անել» . 168 Ժամ

Թերթի զրուցակիցն է դերասան Սերգեյ Դանիելյանը: -Պարոն Դանիելյան, «Ընտանե­կան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը լայն քննարկումների առիթ դարձավ, շատերն ընդդիմա­ցան դրան։ Ըստ Ձեզ՝ դա ինչո՞վ էր պայմանավորված։ -Ամեն նոր բան հասարակության մեջ առաջացնում է հարցեր, դրա հա­մար էլ ինչ-որ մասսա դեմ է դրան։ Նորմալ է, ամեն տեղ էլ այդպես է, եթե […]

«Դիկտատուրայի՞ ենք գնում, թե՞ ուր»

«Մենք ուզո՞ւմ ենք ունենալ խորհրդարանական պետություն, թե՞ չէ»,-իր ելույթն այսպես սկսեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն բանից հետո, երբ մերժվեց մեծ օրակարգ ընդգրկել իրենց և «Ծառուկյան» խմբակցությունների մի քանի նախագծեր: «ՀՀԿ-ն գալիս է քննարկումներին անպատրաստ, միայն քվեարկելուն պատրաստ: Դուք էիք ասում խորհրդարանական երկիր, է՞ս է խորհրդարանական երկիրը, երբ հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է: Ոչ […]

Անիմաստ զոհեր. Հրապարակ

Բանակում զինվորների սպանության հանգամանքները երեք հիմևական տեսակի են լինում։ Առաջին դեպքում զինվորներն սպանվում են հակառակորդի կրակոցից, երկրորդ դեպքում որպես հիմնական պատճառ պետք է դիտարկվեն անառողջ միջանձնային փոխհարաբերությունները, հանցագործության արդյունքում արձանագրված սպանություններն ու ինքնասպանությունները։ Առաջին երկու դեպքում խնդիրը պարզ է ու տրամաբանական։ Բայց կա նաեւ երրորդը, որն ըստ էության անկապ, միանգամայն անիմաստ, աննպատակ եւ անբովանդակ կորուստների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի