Անիմաստ զոհեր. Հրապարակ
Բանակում զինվորների սպանության հանգամանքները երեք հիմևական տեսակի են լինում։ Առաջին դեպքում զինվորներն
սպանվում են հակառակորդի կրակոցից, երկրորդ դեպքում որպես հիմնական պատճառ պետք է դիտարկվեն անառողջ միջանձնային փոխհարաբերությունները, հանցագործության
արդյունքում արձանագրված սպանություններն ու ինքնասպանությունները։
Առաջին երկու դեպքում խնդիրը պարզ է ու տրամաբանական։ Բայց կա նաեւ երրորդը, որն ըստ էության անկապ, միանգամայն անիմաստ, աննպատակ եւ անբովանդակ կորուստների թվին է պատկանում։
Հոկտեմբերի 20-ին տեղեկատվություն էր տարածվել, որ Արցախում կա երկու զոհ։ Նախնական տվյալներով՝ երկուսն էլ սպանվել են անզգուշության, զենքի կիրառման կանոններին չհետեւելու պատճառով։ Մի՞թե սա , անիմաստ կորուստ չէ, եւ այս տարիների ընթացքում ունենք հարյուրավոր այսպիսի պատահարներ, երբ զինծառայողները զոհվել են գրեթե նույն հանգամանքներում:
Պատճառները կարող են լինել երկուսը։ Կամ հրամանատարները զինվորներին չեն բացատրել զենքի օգտագործման կանոնները, կամ էլ զինվորները չեն ենթարկվել, ուշադրություն չեն դարձրել իրենց հրամանատարների հրամանների եւ հորդորների վրա։ Պրակտիկան փաստում է, որ առավել հաճախ արձանագրվում է երկրորդ տարբերակը։ Զինվորները լուրջ չեն վերաբերվում զենքին, հրամանատարների հորդորներին, եւ արդյունքում՝ տասնյակ ու հարյուրավոր անիմաստ զոհեր։
Եթե համանման դեպքեր արձանագրվեին բանակի ձեւավորման նախնական փուլում, ապա ամեն ինչ հասկանալի կլիներ, բայց չէ որ արդեն մոտենում ենք երրորդ տասնամյակին, մի՞թե կարելի է այսքան փորձություններից ու պրակտիկայից հետո համանման անհեթեթ պայմաններում գինվոր կորցնել։
Իմ ծառայության ժամանակ մեր զորամասն ունեցել է ընդամենը մեկ զոհ։ Եվ այդ զինվորը զոհվել է շարժման պատճառով 7.62 մմ տրամաչափով փամփուշտը մխրճվել էր կոկորդի մեջ։
Հրամանատարները բազմիցս հորդորում են, որ չի կարելի ինքնաձիգով մտնել կացարան, քանի որ մի փամփուշտը ռեկաշետի արդյունքում կարող է սպանել 5-6 հոգու։ Հորդորում են մարտական հենակետից դուրս չգալ, քանի որ շրջակայքն ականապատված է, զենքը որեւէ մեկի վրա չպահել, նույնիսկ եթե այն քանդված է, եւ այսպես շարունակ։ Բայց զինվորները ոչ միշտ են լուրջ վերաբերվում այս հրամաններին, չեն պատկերացնում հետեւանքների լրջությունը, ու արդյունքում բազմաթիվ զինվորներ զոհվում են զենքի հետ խաղալու, ականի վրա պայթելու եւ տարատեսակ այլ պատճառներով։
Հաճախ ականատես եմ եղել, թե ինչպես են հրամանատարները դաժանագույն ծեծի ենթարկում այն զինվորներին, որոնք անզգույշ են վերաբերվում զենքի հետ, խաղ են անում, չեն ենթարկվում։ Ւնչ անել այս դեպքում. մի կողմից՝ բռնությունն անընդունելի, քրեորեն պատժելի գործողություն է, իսկ մյուս կողմից՝ անմիտ զինվորը խաղ է անում իր եւ մյուսների կյանքի
հետ՝ լուրջ չընդունելով մինչեւ ծեծը, մարդկային լեզվով իրենց ուղղված հորդորը:
Բանակի հրամանատարությունը պետք է լրջագույն միջոցներ կիրառի, որպեսզի խաղաղ պայմաններում այսպիսի անտրամաբանական զոհեր չլինեն, յուրաքանչյուր զինվորի հետ պետք է անհատական բացատրողական աշխատանքներ տարվեն, որպեսզի նրանք լուրջ վերաբերվեն ծառայությանը՝ հատկապես զենքին: հենց այդ նույն հանգամանքներուն անզգուշության եւ զենքի հետ խաղ անելու պատճառով։
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: