28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դատապարտյալը ոչ մեկի մոքրի մարդը չի … ». Մարուքյանն ու Թովմասյանը կպան իրար

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ԱԺ  նիստի մեկնարկին նախքան օրակարգը հաստատելն իր ելույթում նկատեց, որ ՀՀԿ-ն Կառավարության հետ միասին մտել է դեստրուկտիվ գիծ, որը լավ տեղ չի տանում, դրանք հակաժողովրդական մոտեցումներ են:

«Հետո չնեղանաք, որ ընդդիմությունը դեստրուկտիվ է, չասեք՝ ինչ ասում ենք, դեմ են, բա ո՞նց է՝ դուք ամեն ինչին դեմ եք:

Դատապարտյալը ոչ մեկի մոքրի մարդը չի, որ գնում է տեսակցելու, նա չի գնում տեսակցելու՝ սնունդ տանի, սիգարետ տանի, նա գնում է սահմանադրական իրավունքն իրացնելու: Միայն Հրայր Թովմասյանը կարող էր նման արգելք դնել, մինչև այդ այդ նորմը չի եղել: Խորհրդարանական երկիր տանելու ճանապարհին պատգամավորի լիազորությունները ո՞նց եք սահմանափակում»,-ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց «Ելքի» նախագծին՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեծ օրակարգ ներառելուն, որը մերժվել էր նաև Պետական-իրավական և Մարդու իրավունքների հանձնաժողովում:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ևս ելույթով հանդես եկավ. «Ժողովրդավարությունը, որքանով ինձ են ներկայացրել, մեծամասնության իշխանություն է, եթե ժողովրդավարությունը փոքրամասնության իշխանություն է, ու նրանց ամեն ասածը պիտի անցնի, այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Եթե ամեն պիտի ընդունվի, ապա էլ ինչ՞ու ենք քննարկում»:

Հրայր Թովմասյանը հորդորեց «Ելքի» գործընկերներին թեկուզ համեմատություն անցկացնել, թե աշխարհի պառլամենտական կառավարման ձև ունեցող քանի երկրում քանի նախագիծն է ընդդիմության կողմից առաջադրվել ու անցել, ապա նա հորդորեց չտանարջատել ու չփորձել ջրբաժան մտցնել պառլամենտական մեծամասնության ու Կառավարության միջև, քանի որ  նույն թիմն են դրանք: Հորդորեց նաև ուսումնասիրել, թե աշխարհի քանի երկրում պատգամավորներն ունեն մուտքի իրավունք:

Էդմոն Մարուքյանի պատասխանն էլ չուշացավ. «Քանի՞ երկրում կա սենց բան, քանի՞ երկրում է  եղել ձեզ նման նախարար, ոչ մի, քանի՞ երկրում է  եղել ձեզ նման հանձնաժողովի նախագահ, ոչ մի, քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով:

Ես չգիտեմ՝ ով է  ձեզ դաս տվել, ո՞վ է այդ թեզը մտցրել, բայց չկա նման բան, դուք չեք կարող ասել, թե մեծամասնություն ենք, ինչ կուզենք, կանենք»:

Ապա Մարությանը պահանջեց իրենց չհորդորել նայել այս կամ այն հոդվածները կամ երկրների փորձերը՝ ընդգծելով, որ «Ելքի» ներկայացրած բոլոր նախագծերը մերժվում են:

«Մենք գիտենք, թե մենք ինչ իրավունքն ունենք, մեզ ցույց մի՛ տվեք Սահմանադրության այս կամ այն հոդվածը: Մենք ասում ենք, որ եթե ուզում եք, որ երկիրը տեղից շարժվի, ուրեմն ընդդիմության նախագծերն էլ պիտի քննարկվեն, ընդունվեն: Ընդ որում, սրանք այնպիսի նախագծեր են, որոնք ձեր իշխանությանը չեն սպառնում: Զարմանալի է, որ ամեն մի դեպքում ասում եք՝ չէ, չի լինի: Սահմանադրությունով այդ իրավունքն ունեք, բայց բա՞ քաղաքական մասը »:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ