22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նորապատում հրդեհը 3 օր է՝ չի հաջողվում մարել /ֆոտո/

Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 16:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում մեկ մարտական հաշվարկ:

Ամբողջությամբ այրվում է եռահարկ բնակելի շենք (20×40 մ, յուրաքանչյուր հարկը՝ 800 քմ), թվով 10 բնակարան՝ գույքով:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 5-րդ փողոցի շենքերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը :

Ժամը 23:16-ին հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան. դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:48-ին:

1 2 3

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ