19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Դիկտատուրայի՞ ենք գնում, թե՞ ուր»

«Մենք ուզո՞ւմ ենք ունենալ խորհրդարանական պետություն, թե՞ չէ»,-իր ելույթն այսպես սկսեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այն բանից հետո, երբ մերժվեց մեծ օրակարգ ընդգրկել իրենց և «Ծառուկյան» խմբակցությունների մի քանի նախագծեր:

«ՀՀԿ-ն գալիս է քննարկումներին անպատրաստ, միայն քվեարկելուն պատրաստ: Դուք էիք ասում խորհրդարանական երկիր, է՞ս է խորհրդարանական երկիրը, երբ հարցի քննարկումն ուղղակի կասեցվում է: Ոչ մի ձև չի հիմնավորվում, թե ինչու պետք չէ քննարկել հարցը, մենք ուզում ենք հարցը մտցնել օրակարգ, որ քննարկում լինի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք համոզել, որ մենք ենք ճիշտ, դուք հնարավորություն ունենանք համոզելու, որ դուք եք ճիշտ, երկխոսություն լինի»,-հավելեց նա:

Պատգմավաորը հարց հնչեցրեց՝ դիկտատուրայի՞ ենք գնում, թե՞ ուր: «Ի վերջո,մ եթե այս դահլիճում որոշումներ չկայացվեն, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու, որովհետև լուրջ խնդիրներ կծագեն բոլորիս համար»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ