Տղամարդկանց անպտղությունը աճել է. պատճառները /տեսանյութ/
Շենգավիթ բժշկական կենտրոնի Մարդու վերարտադրողական առողջության կենտրոնի կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ տղամարդկանց անպտղությունը ամբողջ աշխարհում աճել է:
Բժշկուհին անդրադարձավ նաև հոկտեմբերի 13-15-ին Ծաղկաձորում կայացած «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի» 4-րդ տարեկան միջազգային համաժողով-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 500 բժիշկներ Հայաստանից և արտերկրից:
Նա նշեց, որ մասնագետների համար շատ կարևոր է ինֆորմացիայի փոխանակումը:
«Վերարտադրողական առողջությունը ընդհանուր գինեկոլոգիայի մի մասն է:Իսկ վերարդադրողական առողջության հիմնական խնդիրը անպտղությունն է: Լինում է, որ կինը կարիերային նվիրվելով հետաձգում է ծննդաբերության տարիքը և ավելի մեծ տարիքում դիմում է մեր օգնությանը: Ամենաթարմ հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխարհում ամեն տեղ տղամարդկային անպտղությունը աճել է»,-նշում է Կարինե Կիրակոսյանը:
Մանրամասները` տեսանյութում: