30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Առաջինը դա ժողովրդավարական վերահսկողությունն է ԶՈւ-ի նկատմամբ․ Կորյուն Նահապետյան

«Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ Պաշտպանության և անվանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը կարևորեց օրենքի նախագիծը և պաշտպանության կազմակերպման առումով հատուկ առաձնացրեց երկու նոր սկզբունք: «Առաջինը դա ժողովրդավարական վերահսկողությունն է ԶՈւ-ի նկատմամբ և այս համատեքստում նաև քաղաքացիական վերահսկողությունը: Այս հարցերն ուղղակիորեն ամրագրված են նախագծում և մենք այդ իրացման տեսակետից դեռևս անալիքներ ունենք»,-ասաց Նահապետյանը: Ըստ Նահապետյանի՝ ԶՈւ-ի նկտմամբ ժողովդավարական վերահսկողությունն այն առանցքն է, որի շուրջ պետք է իրականացնեն պատշաճ վերահսկողություն: «Տարիների փորձը ցույց տվեց, որ ԶՈւ-ն ունենալով լրջագույն դերակատրում, պետք է ունենա հաշվետվողականության, թափանցիակության և արդյունավետ կառավարման բարձր մակարդակ: Այստեղ նկատի ունեմ ինչպես քաղաքացիական վերհսկողություն՝ ԶԼՄ-ներ և այլն, այնպես էլ խորհրդարանական վերահսկողություն ՊՆ ոլորտում, որտեղ առաջին ագամ ամրագրվում է այս օրենքի նախագծում»,-ասաց նա: Ըստ Նահապետյանի՝ ԱԺ-ն իրականացնելու է սահմանդրության համապատասխան վերհսկողություն ՊՆ ոլորտում, բայց նախագծով նաև ԱԺ-ն վերահսկողություն կիրականացնի նաև ԶՈւ-ի նկատմամբ: «2018թ-ի ապրիլից, նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնումից ի վեր ԱԺ-ն իրականացնելու է նաև քննիչ հանձնաժողովի դերը: Իրավունքի ուժով պատգամավորների մեկ/երրորդի պահանջով և հրատապ հարցերի պահանջով, այո մենք որպես խորհրդարանական ունենք նախևառաջ պատասխանատվություն: Պետք է այստեղ շեշտադրել գիտակցված պատասխանատվության մասին: Շատերը մտածում են գործադիրի նկատմամբ լիազորություն է խորհրդարանը ստանում, բայց սա նախևառաջ պատասխանատվություն է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ