16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է

Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մինչ նախագծին անդրադառնալը հայտարարեց, որ ժամկետային զինծառայությունը Հայաստանում 24 ամիս է: Ըստ նրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը որոշ լրատվամիջոցներ սխալ են մեկնաբանել:

Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նախարարից հետաքրքրվեց, թե հանձնաժողովի նիստին առաջարկ կար վերանայել Կառավարության լիզորությունները ռազմական դրություն հայտարարելու մասին: «Եվ իսկապես հակասության տեղիք է տալիս,դուք ասացիք, որ մասնագետների հետ կխորհրդակցեք և կասեք, ինչ եզրակացության եկաք»,-հարցրեց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, թե խորհրդակցել են և որոշ առաջարներ արդեն ներկայացվել է փաթեթում: Ըստ նախարարի՝ կքննարկեն հարցը մինչև երկրորդ ընթեցում և հանձնաժողովում դեռ քննարկման հնարավորություն կլինի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ