16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2017

Էրեբունիում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 27- ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Բելինսկի փողոցի, Լորիս-Մելիքով, Սուվորով փողոցների և նրբանցքների,  Աթոյան փող. 1-ից-150, Սասունցի Դավիթ փող. 36-ից-65 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  

Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաեւ 2018–ին․ Մեդվեդեւ

Հայաստանի համար գազի հատուկ սակագինը կպահպանվի նաեւ 2018–ին։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։ «Մենք նման համաձայնության ենք հասել՝ չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»,– ասել է Մեդվեդեւը՝ նշելով, որ իրենց հանդիպումը […]

Ատոմային էներգետիկան Հայաստանում այլընտրանք չունի

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը խոսեց Ատոմակայանից։ Նա ասաց, որ ատոմային էներգետիկան Հայաստանում այլընտրանք չունի: Պատգամավորը հիշեցրեց, թե նախօրեին Արդարադատության նախարարը, նաև Էներգետիկայի նախարարը խոսել են նոր Ատոմակայան ունենալու խնդրի մասին և կարծիք հայտնել, որ պետք է համադրեն այն ալտերնատիվ էներգետիկա ապահովող ճյուղերի հետ, որից հետո որոշում կայացնեն, ինչն էլ, ըստ նրա, […]

Հերթը ԵՄ-ինն է

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խոսեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրից: Նա նշեց, որ ցանկացած միջազգային պայմանագրի նման՝  այն համադարման չէ, սակայն բացում է նոր հնարավորություններ երկիրը զարգացնելու համար։ «Ուզում եմ հատուկ շեշտել, որ համաձայնագրով նախատեսված ոչ մի բարեփոխում դրսից պարտադրված չէ, ամբողջությամբ բխում է մեր ներքին օրակարգից և Սահմանադրությամբ […]

Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է․ առողջապահության նախարարությունը հերքում է

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե իբր Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերը «ադրբեջանականթռչողսարքիմիջոցովվարակիտարածման հետևանք են», իրականությանը չի համապատասխանում։ Տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է Հայաստանի համար և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ: Հիվանդության վարակի աղբյուր համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը: Նշենք, որ […]

Առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի կողմից  քրեական գործ է հարուցվել հարկի հաշվարկում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկի վճարումից խուսափելու դեպքի առթիվ: ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող առևտրի […]

ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ինչո ՞ւ է հայկական կողմը զսպվածություն ցուցաբերել. պարզաբանել է Լևոն Մնացականյանը

Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը։  Իր խոսքում նա նշել է, որ այդ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ: «Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի […]

ԵԼՔ դաշինքը աջակցություն է հայտնում ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացին

ԵԼՔ դաշինքի հայտարարությունը Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՎ օրերս Եվրոպական Միության Խորհրդի կողմից հրապարակված Հայաստան – Եվրոպական Միություն «Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի» սույն թվականի նոյեմբերին ստորագրվելիք տեքստը, ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ պայմանագիրը ներառում է քաղաքական, տնտեսական, իրավական և հասարակական բոլոր ոլորտներում բարեփոխումների և համագործակցության ճանապարհային քարտեզը, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ ԵՄ-ի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՍեպտեմբերիՆոյեմբերի