06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ատոմային էներգետիկան Հայաստանում այլընտրանք չունի

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը խոսեց Ատոմակայանից։ Նա ասաց, որ ատոմային էներգետիկան Հայաստանում այլընտրանք չունի:

Պատգամավորը հիշեցրեց, թե նախօրեին Արդարադատության նախարարը, նաև Էներգետիկայի նախարարը խոսել են նոր Ատոմակայան ունենալու խնդրի մասին և կարծիք հայտնել, որ պետք է համադրեն այն ալտերնատիվ էներգետիկա ապահովող ճյուղերի հետ, որից հետո որոշում կայացնեն, ինչն էլ, ըստ նրա, մտահոգության տեղիք է տալիս:

«Իմ հիշողությունը հուշում է, որ նման մոտեցումներով մենք հրաժարվեցինք գազաբաշխիչ  ցանցերից` ՀԷՑ-ից, երկաթգծից, օդանավակայանից և այսպես շարունակ: Իմ կարծիքով` ատոմային էներգետիկան ՀՀ-ում այլընտրանք չունի: Մեծամորի ատոմակայանն իր 440 մեգավատով  երաշխավորված հոսանք է ապահովում մեր երկրին և, բնականաբար, ո՛չ արևի էներգետիկան, ո՛չ քամու էներգետիկան նման հնարավորություն չունեն, իսկ հիդրոէներգետիկան նման հնարավորություն տալու պարագայում մեծ տարածքներ է պահանջում: Ջերմային էներգետիկան նման հնարավորություն տալիս է, բայց բավական թանկ է, որի լավագույն օրինակը Իրանն է, որը լուրջ գազային պաշարներ ունենալով հանդերձ ատոմային հիդրոկայան է կառուցում, ավելին՝ փորձում է  կոշտ վառելիքն ինքն իր համար ապահովել»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը նշեց նաեւ, որ մենք պետք է ամբիցիա ցուցաբերենք, պետք է փորձենք ոչ միայն ատոմակայան ունենալ, այլ մեր ուրան 325-ը ունենալ։

«Դրա համար ՀՀ-ն, պաշտոնապես եմ ասում, ունի անհրաժեշտ նախապայմանները՝ տեխնիկական, նյութական և քաղաքական հնարավորությունները: ՀՀ-ում կա 34 ուրանի հանքավայր` հիմնականում Սյունիքի և Վայոց ձորի մարզում: ՀՀ-ն ներգրավված է մի կազմակերպության մեջ, որը 2007թ-ին ստորագրել է պայմանագիր ՌԴ- Անգարսկ քաղաքում՝ ՌԴ-ի Ղազախստանի և Ուկրաինայի միջև համատեղ ատոմային վառելիք ստեղծելու համար, այդ կազմակերպության անդամ ենք»,-ասաց նա:  

«Ելք»–ի պատգամավորը կոչ արեց ջանքերն ուղղել այս ուղղությամբ: «Հետևաբար, ՀՀԿ կուսակցության ԵԱՏՄ ջատագով իմ ջահել ու ահել ընկերներին, եղբայրներին խորհուրդ կտայի պինդ զբաղվել այս խնդրով, դրանից հետո մենք ձեր բոցաշունչ ելույթները համառ ուշադրությամբ կլսենք, կասենք` ապրի արևներդ, հակառակ դեպքում, եթե կորցնենք մեր ատոմակայանը, մենք կդառնանք ոչ թե բանանային, այլ դամբուլային երկիր»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ