02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հերթը ԵՄ-ինն է

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խոսեց Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրից:

Նա նշեց, որ ցանկացած միջազգային պայմանագրի նման՝  այն համադարման չէ, սակայն բացում է նոր հնարավորություններ երկիրը զարգացնելու համար։

«Ուզում եմ հատուկ շեշտել, որ համաձայնագրով նախատեսված ոչ մի բարեփոխում դրսից պարտադրված չէ, ամբողջությամբ բխում է մեր ներքին օրակարգից և Սահմանադրությամբ նախատեսված այն գործառույթներից, որոնք պետք է իրականացնի Հայաստանը»,-ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ Հայաստանն իր գործն արել է, այժմ հերթը ԵՄ-ինն է. «Ինչպես սիրում են ասել մեր եվրոպացի գործընկերները, հիմա մեր եվրոպացի գործընկերների տնային աշխատանքները կատարելու հերթն է»,- ասաց նա՝ նշելով, որ ակնկալում են, որ  ստորագրումից հետո ԵՄ-ի կողմից կիրառվող տնտեսական բանաձևը՝ «ավելին ավելիի դիմաց», կկիրառվի նաև քաղաքական առումով Հայաստանի հանդեպ։

ՀՀԿ պատգամավորը կարևորեց նաև փաստաթղթում տեղ գտած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դրույթները։ 

«Երկու խոսք էլ ուզում եմ ասել հարևան Ադրբեջանի մասին՝ ակնհայտ է, որ իրենց շուրջ օղակներ են սեղմվում, դրանք ինչպես ներքին են, այնպես էլ արտաքին՝ պայմանավորված իրենց կոռուպցիոն սկանդալներով, մարդու իրավունքների ինստիտուտների ճգնաժամով։ Ես կարծում եմ, որ միջազգային հանրության խնդիրներից մեկն է Ադրբեջանի շուրջ սեղմել նաև Արցախյան օղակը՝ պարտադրելով խաղաղություն։ ՄԽ ներկայացրած փաստաթուղթը՝ սկզբունքները, արդեն կոմպրոմիս են Հայաստանի կողմից, որևէ նոր կոմպրոմիս ակնկալել չի ստացվելու»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ