21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Լավ լուր փոքր տնտեսավարող սուբյեկտների համար

Առաջարկվում է ՀՀ արտադրական նշանակության հումքի և մեքենասարքավորումների ներմուծումը մաքսային սահմանին ազատել ԱԱՀ-ից. քիչ առաջ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, ասաց հիմնական զեկուցող ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Վերջինս ընդգծեց, որ ավելացված արժեքի հարկից ազատելու ապրանքատեսակների ցանկն ընդլայնվել է, մասնավորապես առաջարկվում է ռազմական նշանակության ապրանքներն ու արտադրական նշանակության կարի մեքենաները ևս ազատել ԱԱՀ-ից: Նախագծով առաջարկվում է նաև նոր սերնդի հսկիչ դրամարկղերի կիրառման վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 1-ից տեղափոխել 2019 թ. հունվարի 1:

«Դա պայմանավորված է նրանով, որ նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման վերջնաժամկետը վերաբերվում էր փոքր տնտեսավարող սուբյեկտներին, և 2017 թ. հուլիսին ՀՀ կառավարությունը նոր արտոնյալ ընթացակարգ սահմանեց փոքր տնտեսավարող սուբյեկտների մոտ հսկիչ դրամարկղային մեքենաների ներդնելու առումով, մասնավորապես՝ նախատեսվեց մինչև 2 տարի վճարման տարժամկետման հնարավորությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռք բերելու դրույթ: Նոր ընթացակարգին համապատասխան դրանց ձեռք բերման և ներդրման գործընթացը պահանջում է որոշակի ժամանակ ևս», – հավելեց Միրումյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ