ԼՂ հարցով բանակցությունները մեծապես ընթանում են խաղաղ կարգավորման համար բուն բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 30-ին ելույթ է ունեցել Կիեւում ընթացող Եվրանեսթ ԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ անդրադարձել է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ փուլին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն իր խոսքում կարեւորել է նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Արեւելյան գործընկերության գագաթաժողովում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության […]