29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր շահագործման է հանձնվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի կունենա Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու առաջին պաշտոնական ուղերթը:
Ըստ թուրքական «NTV» լրատվամիջոցի՝ այդ նպատակով Բաքվում կազմակերպվել է միջոցառում, որին ներկա գտնվելու համար Ադրբեջան են մեկնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Աղբյուրը նշում է, որ նախագծի իրականացումը սկսվել է 2008 թվականին: Այդ միջանցքով փոխադրվող բեռների առավելագույն ծավալը ըստ ծրագրի պիտի տարեկան կազմի 17 միլիոն տոննա: Իսկ նախնական փուլում  այդ ցուցանիշը տարեկան պիտի լինի 1 միլիոն ուղևոր և 15-20  միլիոն տոննա բեռ:
 
Հիշեցնենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը իրականացվել էր Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված միջազգային պայմանագրի շրջանակում։
 
Նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007 -ին: Սկզբնական արժեքը գնահատվել է $422 մլն, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն-ը՝ թուրքական, սակայն հետագայում պայմանագրի ֆինանսական հարցը  վերանայվեց: 
Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ