26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննա Հակոբյանի հետ մտերմությունն էլ չփրկեց: 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը ազատման դիմում է գրել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել։ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել ,որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։

Արդյունքում՝ ԲԴԽ-ում սկսվել են՝ Կարեն Անդրեասյան և Նաիրա Հովսեփյան թեժ խոսակցությունները, ու բանը հասել է նրան, որ անգամ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքը չի փրկել իրավիճակը ու դատավոր Հովսեփյանը ազատման դիմում է գրել։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, և, ըստ էության, դատական համակարգը նրան լռեցնելու համար ԲԴԽ տարավ, ավելին՝ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, ու ահա, այսօր իշխանության թեթև ձեռքով նրան փաստացի ազատեցին:

Հիշեցնենք, որ 168.am-ը գրել էր, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել:

Նա չի ցանկանում մնալ ո՛չ ԲԴԽ-ում և ոչ էլ պաշտոնավարել՝ որպես Վճռաբեկ դատարանի դատավոր:

Թերթի տեղեկություններով՝ դիմումը ԲԴԽ-ում կքննվի այսօր։

Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում մայիսի 3-ին սպասվելիք դատավորների ժողովին ընդառաջ»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ