Կարող է խուսափել պատժից. Սամվել Բաբայանին մերժեցին/տեսանյութ/
ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի խափանման միջոց՝ կալանքը կմնա անփոփոխ:
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ին շարունակվող դատական նիստի ժամանակ հայտնեց «Սամվել Բաբայանի և մյուսների»-ի գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը:
Նշենք, որ Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդել էր իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին:
Դատավոր Արշակ Վարդանյանը մերժումը հիմնավորեց նրանոց, որ Բաբայանը մեղադրվում է ծանր հանցագործությունների մեջ և ազատության մեջ հտնվելով կարող է խուսափել պատժի կրումից:
Քալաշյանը նշել էր, որ գործում առկա ապացույցները արդեն հետազոտվել են, վկաները հարցաքննվել և այս փուլում այլևս հիմնազուրկ է դատարանի դատաքննության սկզբում հայտնած այն դիրքորոշումը, որ ազատության մեջ մնալու դեպքում Սամվել Բաբայանը կարող է խոչընդոտել օբյեկտիվ դատաքննությանը:
Նշենք, որ Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Մանրամասները` տեսանյութում: