26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հույսը միջազգային ճնշումներն են․ Հրապարակ

Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների հարազատները փոքր հույս ունեին, որ կալանքը ոչ թե կերկարացնեն, այլ գործերը կուղարկեն դատարան, եւ դատաքննությունը մի փոքր շանս կտա, որ միջազգային հանրության ուշադրությունը բեւեռվի խնդրի վրա, որովհետեւ ՀՀ իշխանության հետ այլեւս ոչ ոք հույս չի կապում, հույսը միջազգային ճնշումներն են: Բայց, ըստ ամենայնի, ալիեւյան դահիճ համակարգը եւս 4 ամսով կերկարացնի կալանքները, իսկ նոյեմբերին արդեն Բաքվում լուրջ միջազգային իրադարձություն է սպասվում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը` COP-29-ը։ 120-ից ավելի երկրի ղեկավար է ժամանելու Բաքու, եւ անհավանական է, որ այդ փուլում սկսեն քաղաքական դատավարությունները: Ալիեւյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում նաեւ հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ տեղական ԶԼՄ-ներում սկսված վերջին արշավը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ