26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ «մեր ոստիկանը» այս տարիների ընթացքում դարձավ «սանձարձակ մենթ»… Իրավունք

Այն, ինչ վերջին օրերին կատարվում է Նիկոլի ժողովրդավարության բաստիոնում ՝ բարբարոս ու ջարդարար ոստիկանների ձեռամբ, գերազանցեց բոլորիս հոռետեսական  սպասումները ու այն մեկ արտահայտությամբ կարող ենք կոչել «մենթական բեսպրեդել», եւ վերջ:

Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչո՞ւ «մեր ոստիկանը» այս տարիների ընթացքում դարձավ (խոսքս բոլորի մասին չէ. հարգանքս իրենց ուսադիրը հարգող սպաներին ) «սանձարձակ մենթ»… իհարկե պատճառները առավել խորքային են քան պատկերացնում ենք, բայց մինչ դրան մանրազնին անդրադառնալը. հարց Նիկոլին, յուր ՆԳՆ նախարարին, եւ հարց ՀՀ Գլխավոր դատախազ Տիկին Աննա Վարդապետյանին.
Արդյո՞ք այս օրերին ոստիկանության գործողությունները դիտարկվել են թե ոչ քր. գործերի շրջանակներում, արդյո՞ք սկսվել է ծառայողական քննություն բոլոր այն ոստիկան կոչվածների դեմ, որոնցից մի քանիսը «ձեռք էին գցում» լրագրողներին, կանանց, եւ մեր շատ ու շատ քաղաքացիների…. Դե էլ չասեմ, թե երեկվա կադրերից մեկում ինչպես էր հրեշավոր բերետավորը քարշ տալիս կնոջը՝ հարվածներ հասցնելով ….
Ուզում եմ կարճ ու կոնկրետ հարցադրում անել. հիմա ինչ. սրանից հետո Ձեր սպեցնազը ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա՞….թե՞ դուք ձեր կապը «դա խազ» կտրել եք՚…
«Ժողովրդավարության բաստիոն» հռչակված Հայաստանում սա աննախադեպ իրավիճակ է, ինչը կոպտագույն ձևով խախտում է մարդու հիմնարար իրավունքները՝ ի ցույց դնելով իշխանության ղեկին հայտնվածների դեգրադացման աստիճանը:
Ակնկալում եմ հստակ ու հասցեական գնահատական՝ միջազգային հանրությունից, իրավապաշտպան կազմակերպություններից, բոլոր, քանզի ժամ առ ժամ Նիկոլի «հընգերոջ» կանտորան վերածվում է բանդիտական խմբավորման:

Հ.Գ Տիկին Վարդապետյան, հույս ունեմ ՀՀ Գլխավոր Դատախազությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները “ՍՓԱՅՍՆԱԶԻ” “հերոսներին” օրենքի դաշտում առերեսելու ինչպես նաեւ գնալու այս ՎԱՅՐԱԳՆԵՐԻՆ համակարգ ընդունողների, կոչումներ տվողների ետեւից, քանցի ԲԵՍՊՐԵԴԵԼԻ հետեւանքները կարող են կործանարար լինել….

 

 

ԳԱՅԱՆԵ   ԶԱՐԳԱՐՅԱՆ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ