10 Մայիսի, Saturday, 2025
KFC

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է Ուկրաինայի դեմ պատերազմում քիմիական զենք կիրառելու մեջ /Տեսանյութ/

Միացյալ Նահանգները մեղադրում է Ռուսաստանին քիմիական զենքի համաշխարհային  արգելքը խախտելու մեջ:

Նա պնդում է, որ Ռուսաստանն օգտագործել է  ուկրաինացի զինվորների դեմ խեղդող նյութ՝ քլորոպիկրինը և Ուկրաինայում «որպես պատերազմի մեթոդ» տեղակայել է  անկարգություններ հրահրող գործակալներ։

«Նման քիմիական նյութերի օգտագործումը առանձին միջադեպ չէ և, հավանաբար, պայմանավորված է ուկրաինական ուժերին ամրացված դիրքերից հեռացնելու և պատերազմում մարտավարական նվաճումների

հասնելու ռուսական ուժերի ցանկությամբ», – ասվում է չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նշենք, որ քլորոպիկրինը՝ գրեթե անգույն յուղոտ հեղուկը, որն առաջացնում է աչքերի, մաշկի և թոքերի խիստ գրգռվածություն, մեծ քանակությամբ օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:

Ի պատասխան՝ Ռուսաստանը հայտարարել է, որ այլևս չունի ռազմական քիմիական զինանոց:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ