Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարների դեմ /Տեսանյութ/
Վրաստանում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների վրա, ովքեր բողոքում են ԶԼՄ-ների ազատությունների դեմ ուղղված օրինագծի դեմ:
Արդեն երկրորդ գիշերն է, որ հազարավոր մարդիկ, ծածանելով Վրաստանի և Եվրամիության դրոշները, հավաքվել են խորհրդարանի մոտ ՝ բողոքելու վերոնշյալ ռուսամետ օրենքի դեմ:
Պատգամավորները երեկ երկրորդ ընթերցմամբ հավանություն են տվել «օտարերկրյա գործակալների» վիճահարույց օրինագծին։
ԵՄ-ն զգուշացնում է, որ դա կարող է վնասել դաշինքին միանալու Թբիլիսիի հավակնություններին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չորեքշաբթի հայտարարել է, որ «մեծ մտահոգությամբ» հետևում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
Մանրամասները՝ կից տեսանյութում: