23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՄԱԿ. Գազայում դաժան սովը շարունակվում է /Տեսանյութ/

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը հայտնել է, որ Իսրայելը ապրիլին «խոչընդոտել» և «մերժել է» զգալի թվով օգնության առաքելություններ հյուսիսային Գազայի հատվածում,

և որ չնայած մարդասիրական օգնության նոր անցակետի բացմանը, վեցամսյա սովը չի կարող ավարտվել առանց օգնության հետևողական մատակարարման:

Իր հերթին Իսրայելը մեղադրում է ՄԱԿ-ին օգնության բացակայության համար:

Հոկտեմբերի 7-ից ի վեր առաջին անգամ բացվել է Բեյթ Հանուն (Էրեզ) օգնության անցակետը, որը Գազայի հատվածի հյուսիսային անցակետն է Իսրայելի հետ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին հայտարարել է, որ չի ընդունի ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի համաձայնագիրը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Քեթրին Ռասելը նշել է, որ 600,000 պաղեստինցի երեխաներ «խեղդվում  են Ռաֆահում», և Իսրայելի ցամաքային ներխուժումը «աղետի վրա կբերի ավելի մեծ աղետ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 34.568 պաղեստինցի և վիրավորվել 77.765-ը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումների հետևանքով Իսրայելում զոհվածների թիվը հասնում է 1139-ի, տասնյակ մարդիկ դեռևս գերության մեջ են:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ