12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

«Մարդուն պետք է դնել մարդու տեղ».հոգեբան/վիդեո/

«Կառավարումը գոյատևման կարևոր ֆունկցիաներից է և այդ կառավարումը պետք է տեղ գտնի հասարակության մեջ ընթացող տարբեր պրոցեսներում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Բանախոսի խոսքով՝ կառավարման ֆունկցիաները պետք է ունենան աստիճաններ. «Թռիչքաձև չի կարելի կազմակերպել կառավարումը: Կառավարումը արդյունավետ է , եթե կա հետադարձ կապ, այսինքն […]

Նախարարությունում ամեն ինչ նորմալ է. փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց լինել ուժեղ ու աստիճանաբար ի մի բերել զարգացման այն կարևոր մոդելը, որը որ կա «Ազգ-բանակի» մեջ, որովհետև դա մեր զարգացման, մեր անվտանգության ապահովման, մեր հայապաhպանությանն, մեր առաջընթացի կարևորագույն բանաձևերից մեկը կարող է լինել: Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Հայաստանը Սփյուռքին […]

Միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության. Սերժ Սարգսյան (ֆոտո)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին լիագումար նիստում հանդես է եկել ելույթով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ, Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ, Ձե՛րդ Սրբություն Մեծի […]

«Ելքին» չեն հրավիրել

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Երևանում մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը` «փոխադարձ վստահություն, միություն և պատասխանատվություն» խորագրով։ Համաժողովին, ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է շուրջ 1400 սփյուռքահայ, աշխարհի 70 երկրներնց։ Բայց ամենից ծիծաղելին այն է, որ փոխադարձ վստահության և միության անվան տակ ծպտվելով` Հայաստանի ապաշնորհ իշխանություններն այս համաժողովին […]

Սամվել Կարապետյանի հարսի՝ Լիլիթի գեղեցիկ պարը /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շաբաթ օրը Մոսկվայի Սաֆիսա ռեստորանում տեղի է ունեցել գործարար Սամվել Կարապետյանի որդու՝ Կարենի հարսանիքը։ Ահա թե ինչ գեղեցիկ պար է ներկայացրել Կարենի ընտրյալը՝ Լիլիթը։ Տեսանյութը՝ Asekose.am-ի

Հայաստանը զբոսավայր չէ՛, բիզնեսի շուկա չէ՛, անցագիր չէ՛. վա՜յ մեզի, երբ միայն այսպե՛ս մոտենանք Հայաստանին. Արամ Ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին ելույթը՝ Հայաստան-Սփիւռք 6-րդ Համաժողովին (18-20 Սեպտեմբեր 2017, Երեւան) Ջերմօրէն կ’ողջունենք Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովը «Փոխադարձվստահութիւն, միասնականութիւն եւպատասխանատուութիւն» խորագրին տակ դնելու ճիշդ որոշումը. եւ կը յուսանք, որ ներկայ համաժողովը կը դառնայ Հայաստան-Սփիւռք իրապաշտ երկխօսութեան եւ համահայկական խնդիրներու ու մարտահրաւէրներու լուրջ քննարկման եզակի առիթ։ Կ’ողջունենք յատկապէս համաժողովի խորագրին մէջ կարեւոր տեղ գրաւած «վստահութիւն» բառը։ Արդարեւ, ոեւէ […]

Ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են. Ս. Սարգսյան

«Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար: Փոխվում են նաև մեր քաղաքացիները՝ դառնալով ավելի օրինապաշտ»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ սահամանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և օրինականության հանդեպ հարգանքը երկրում խորացնելու և անշրջելի արմատավորելու առումով: Նախագահը շեշտեց, որ […]

Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կնախանշեն մեր հաստատուն առաջընթացը. Բակո Սահակյան

Հայաստան-սփյուռք համաժողովի բացմանը ներկաներին ողջունեց ու ելույթով հանդես եկավ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Վերջինս նշեց, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից: Դրանց համակողմանի քննարկումը, ըստ նրա, պահանջում են համակարգված աշխատանք, առկա ներուժի արդյունավետ օգտագործում: «Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հաշվի առնելով ազգային շահերն […]

«Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի և կամ տեղ գտած անարդարության պատճառով»

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ելույթով է հանդես եկել «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համահայկական համաժողովի բացման ժամանակ. ««Հայաստան-սփյուռք»  համաժողովները կարևոր հարթակ են դարձել  Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման, գործակցության խթանման և մեր ժողովրդի տարբեր հատվածների փոխճանաչման և առնչությունների ընդլայնման համար: Այսօր մեզ հայրենիքում համախմբել է մեր ընդհանուր պատասխանատվությունն ու մտահոգությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված