29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ելքին» չեն հրավիրել

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Երևանում մեկնարկում է Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը` «փոխադարձ վստահություն, միություն և պատասխանատվություն» խորագրով։ Համաժողովին, ըստ ՀՀ Սփյուռքի նախարարության, մասնակցելու է շուրջ 1400 սփյուռքահայ, աշխարհի 70 երկրներնց։ Բայց ամենից ծիծաղելին այն է, որ փոխադարձ վստահության և միության անվան տակ ծպտվելով` Հայաստանի ապաշնորհ իշխանություններն այս համաժողովին չեն հրավիրել ԵԼՔ դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի, այն դեպքում, որ համաժողովին քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական և այլ մարտահրավերների շուրջ:

Կհարցնեք` ինչու չեն հրավիրել. որովհետև մեր իշխանությունները սարսափում են տարբերվող կարծիքներից և այլընտրանքային մոտեցումներից:

Այսպիսով, Երևանում կազմակերպում են համահայկական միջոցառում, որին չեն հրավիրում խորհրդարանական ընդդիմությանը, քանի որ մենք կարող ենք մերկացնել նրանց ողջ սնանկությունն ու ներկայացնել Հայաստանի զարգացման տարբերվող մոտեցումներ: Արդյունքում, իշխանությունները նույնիսկ մենաշնորհի են վեր ածել սփյուռքը` մոլորեցնելով սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչների, կազմակերպելով համահայկական հավաք և դրանից դուրս թողելով իրենց նեղ շրջանակից դուրս գտնվողներին:

Ահա այսպես, սեպտեմբերի 18-20-ը Հայաստանում կանցկացվի Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը` փողադարձ անվստահության, կեղծ միության և բացարձակ անպատասխանատվության պայմաններում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ