13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կնախանշեն մեր հաստատուն առաջընթացը. Բակո Սահակյան

Հայաստան-սփյուռք համաժողովի բացմանը ներկաներին ողջունեց ու ելույթով հանդես եկավ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Վերջինս նշեց, որ խնդիրները, որոնք ընդգրկված են համաժողովի օրակարգում, ունեն ռազմավարական նշանակություն մեր պետականության շարունակական զարգացման հեռանկարների նախանշման տեսանկյունից: Դրանց համակողմանի քննարկումը, ըստ նրա, պահանջում են համակարգված աշխատանք, առկա ներուժի արդյունավետ օգտագործում:

«Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք հաշվի առնելով ազգային շահերն ու ժամանակի մարտահրավերները, կնախանշեն մեր հաստատուն առաջընթացը»,-նկատեց Արցախի նախագահը: Նա նշեց, որ նմանատիպ հարցերից են Հայոց ցեղասպանության ու Արցախի միջազգայն ճանաչման հարցը և այլն: 

Բակո Սահակյանը բոլորին մաղթեց քաջ առողջություն, խաղաղություն ու ամենայն բարիք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ