29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են. Ս. Սարգսյան

«Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար: Փոխվում են նաև մեր քաղաքացիները՝ դառնալով ավելի օրինապաշտ»,-այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշեց, որ սահամանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելու և օրինականության հանդեպ հարգանքը երկրում խորացնելու և անշրջելի արմատավորելու առումով:

Նախագահը շեշտեց, որ 2017-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտություններն անցան աննախադեպ թափանցիկության և միջազգային մասնագիտական կառույցների բարձր գնահատականներ ստացած նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա: 

Երկրի ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանում և Արցախում այսօր գոյություն ունեն բոլոր հնարավորությունները հայրենակցիների ինքնադրսևորման և ավելի լավ երկիր կառուցելու ջանքերը կյանքի կոչելու համար:

«Եռամիասնության կոչը չպետք է դիտվի որպես ինքնուրույնության հականիշ, ընդհակառակը համագործակցաբար ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է», – հավելեց նա:

Սերժ Սարգսյանը խոսեց նաև այսօր հանրապետության առջև եղած մտահոգիչ խնդիրներից: 

«Ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ առաջիկա տարիների անելիքներից առաջնահերթ է լինելու Հայաստանում  բնական աճի տեմպերի ավելացումը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ