Նախարարությունում ամեն ինչ նորմալ է. փոխնախարար
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում կոչ արեց լինել ուժեղ ու աստիճանաբար ի մի բերել զարգացման այն կարևոր մոդելը, որը որ կա «Ազգ-բանակի» մեջ, որովհետև դա մեր զարգացման, մեր անվտանգության ապահովման, մեր հայապաhպանությանն, մեր առաջընթացի կարևորագույն բանաձևերից մեկը կարող է լինել:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ Հայաստանը Սփյուռքին հիշում է այն ժամանակ, երբ նեղն է ընկնում, Ա. Զաքարյանն արձագանքեց. «Այնպես չի, որ երբ նեղն ենք ընկնում, նոր հիշում ենք, Սփյուռքին մենք միշտ ենք հիշում ու կարևորում, որովհետև Սփյուռքը մեր ինքնության մի մասնիկն է, մի շատ կարևոր հատված և Հայաստանն էլ ամենամեծ հենարանն է հայապահպանության գործում մեր սփյուռքահայ հայրենակիցներին»:
Խոսելով լուրերից, թե ՊՆ-ում հնարավոր են պաշտոնանկություններ՝ նա ասաց. «Մամուլն ինչ ուզում, գրում է, նախարարությունում ամեն բան նորմալ է, ամեն ինչ իր բնական հունով է ընթանում ու ոչինչ հենց այնպես չի արվում»: