12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մարդուն պետք է դնել մարդու տեղ».հոգեբան/վիդեո/

«Կառավարումը գոյատևման կարևոր ֆունկցիաներից է և այդ կառավարումը պետք է տեղ գտնի հասարակության մեջ ընթացող տարբեր պրոցեսներում»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը:

Բանախոսի խոսքով՝ կառավարման ֆունկցիաները պետք է ունենան աստիճաններ. «Թռիչքաձև չի կարելի կազմակերպել կառավարումը: Կառավարումը արդյունավետ է , եթե կա հետադարձ կապ, այսինքն ամեն հաջորդ քայլում հաշվի են առնվում անցած փուլերը»,-ընդգծում է Ռուբեն Աղուզումցյանը:

«Կառավարումը անձի նկատմամբ անվանվում է ՝ ինքնակառավարում: Եթե ինքնակառավարումը ցածր է լինում, բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս: Ի դեպ դա բնածին չի լինում, այլ ձեռքբերովի է: Հնարավոր է մարդուն սովորեցնել և՛ կառավարել, և՛ ինքնակառավարվել»,-նշում է հոգեբանը:

Նրա խոսքով՝  ինքնակառավարման շնորհիվ կարողանում ենք ճիշտ որոշումներ ընդունել: Պետք է միշտ առաջ գնալ չվիրավորելով դիմացի անձին:

«Պետք է հարգանքով վերաբերվել մարդուն, կամ ինչպես կենցաղում են ասում՝ մարդուն պետք է դնել մարդու տեղ»,-եզրահանգում է հոգեբանը:

Մանրամասները՝ տեսանյութում;

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ