09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Էրդողանը ու Ռուհանին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի միջև կայացել է հեռախոսազրույց:  Թուրքական «Trthaber» լրատվամիջոցը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ  երկու ղեկավարները քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում նաև սեպտեմբերի 25-ին իրաքյան Քուրդիստանում մեկնարկած անկախության հանրաքվեի հարցը:  Նախագահները միակարծիք են եղել այն […]

Հայաստանը ինտերնետ տրաֆիկի՝ Միջին Ասիա տարանցման շուրջ բանակցություններ է վարում.նախարար

«Հայաստանը ինտերնետ տրաֆիկի՝ Միջին Ասիա տարանցման վերաբերյալ բանակցություններ է վարում»,-այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:  Նախարարը հայտնել է, որ  տարանցումը դեպի Իրան և Իրաք արդեն տեղի է ունենում: Այժմ ներդրողները Իրանի միջով դեպի Թուրքմենստան և այլ միջինասիական երկրներ դուրս գալու ծրագրեր ունեն: «Բանակցությունները, որոնք […]

Անդրիաս Ղուկասյանի գործով դատարան կհրավիրվեն Եղիշե Պետրոսյանն ու Լևոն Բարսեղյանը

 Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի դատաքննությունը: Անդրիաս Ղուկասյանը այսօր միջնորդել է   որպես վկա հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին:  Անդրիաս Ղուկասյանը նշել է , որ վկա Արտակ Մկրտչյանը 2016թ. նոյեմբերի 11-ին իր դեմ ցուցմունք է […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Օլիվիե Դասոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Օլիվիե Դասոյին: Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում մեծ դեր է վերապահել միջխորհրդարանական համագործակցությանը: Գոհունակությամբ փաստելով, որ երկու բարեկամ պետությունների միջև հարաբերություններն արդյունավետորեն զարգանում են բոլոր ոլորտներում՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ երկկողմ օրակարգի առաջնայնություններից է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը՝ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի աշխատանքային այցը Սանկտ Պետերբուրգ: Սեպտեմբերի 26-ին Տավրիդյան պալատում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Հանդիպմանը ներկա է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ-ի խորհրդի առաջիկա […]

Հայ վարպետների աշխատանքներն առանձնանում են իրենց նրբությամբ ու որակով․ թուրք հնավաճառ

Թուրքիայի Ուրֆա քաղաքում ապրող թուրք հնավաճառ Սաբրի Սինիջին, պատմում է, որ արդեն 25 տարի է գյուղացիներից գնում է հայերից և հույներից մնացած իրեր ու վաճառում անտիկ աշխատանքների սիրահարներին: Սինիջին, ով խանութում ունի 150-200 տարվա հնության  ձեռագործ ստեղծագործություններ, նշել է, որ  աշխատանքի որակից կարելի է գուշակել, թե այն որ ազգին է պատկանում: Վաճառականը պատմել է, որ […]

Ինչո՞ւ հրդեհվեց Խոսրովի անտառը.նախարարը մանրամասնեց

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողներին է ներկայացրել  արբանյակից արված լուսանկարները, որոնք, վկայում են այն մասին, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը տեխնածին կամ մարդկային գործոնով է պայմանավորված եղել: Լուսանկարներից երեւում է, որ եղել է հրդեհի 3 օջախ եւ բնական ճանապարհով դրա առաջանալն անհնարին է: Արծվիկ Մինասյանը բոլոր այդ նյութերը փոխանցել է քննչական մարմիններին: Ինչ վերաբերում է […]

«Շատ կոշտ ու կտրուկ են լինելու»

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել  է Հաղարծինի բնակիչների կողմից ճանապարհների փակմանը, որով քաղաքացիները արդարացնում էին ծառահատումները՝ նշելով, որ դա ապրուստի իրենց միջոցն է և նշում էին, թե խոշորներին թողած կառավարությունը ընկել է իրենց հետևից: «Բոլոր այն մարդիկ, ովքեր նախարարությունից պահանջում էին՝ խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք […]

Իսագուլյանը՝ ԱՀ նորանշանակ ԱԳ նախարարի մասին

  «Արցախում այսօր  այնպիսի  տնտեսական զարգացմն տեմպեր, հեռանկարներ կան, որոնք, իսկապես խոստումնալից են:  Այսօրվա հեռանկարները հստակ ցույց են տալիս՝ Արցախում ինչ է տեղի ունենալու մյուս տարի: ԱՀ-ում կարևոր ինֆրաստրուկտուրաներ են ձևավորվում: Այս օրերին մամուլում ակտիվորեն քննարկցում է ԱՀ ԱԳ նախարարի փոփոխությունը. ես կուզենամ այդ մասին խոսել: Արցախի նորանշանակ ԱԳ նախախարի՝ Մասիս Մայիլյանի հետ կապված՝ կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի