Իսագուլյանը՝ ԱՀ նորանշանակ ԱԳ նախարարի մասին
«Արցախում այսօր այնպիսի տնտեսական զարգացմն տեմպեր, հեռանկարներ կան, որոնք, իսկապես խոստումնալից են: Այսօրվա հեռանկարները հստակ ցույց են տալիս՝ Արցախում ինչ է տեղի ունենալու մյուս տարի: ԱՀ-ում կարևոր ինֆրաստրուկտուրաներ են ձևավորվում:
Այս օրերին մամուլում ակտիվորեն քննարկցում է ԱՀ ԱԳ նախարարի փոփոխությունը. ես կուզենամ այդ մասին խոսել:
Արցախի նորանշանակ ԱԳ նախախարի՝ Մասիս Մայիլյանի հետ կապված՝ կարող եմ ասել՝ նա խոստումնալից պաշտոնյա է: Նա դեռ 1993 թվականից կարևոր գործընթացների է մասնակցել: Նա այս գործում նոր մարդ չէ: Նա վերջերս ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, բայց երբ խոսքը Արցախի բարօրությանն է վերաբերում, կապ չունի, տվյալ քաղաքական գործիչն ինչ դիրքերից է հանդես գալիս», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացում այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Վերջինս շեշտեց՝ Արցախի ԱԳ նսխկին նախարարը, իսկապես, լավ է աշխատել. նա դեռ շատ բան պիտի տա իր հայրենիքին:
«ԱՀ ԱԳ նախկին նախարարի՝ Կարեն Միրզոյանի կատարած աշխատանքները, իսկապես, շատ արդյունավետ են եղել: ԵՍ վստահ եմ՝ նա նույն ջանասիրությամբ շարունակի աշխատել», – նշեց բանախոսը: