Կիպրոսում կարևորվել է հայոց լեզվի դերը տեղական մշակույթի մեջ
Հոկտեմբերի 21-22-ին Եվրոպական խորհրդի մասնագետները փոքրամասնությունների լեզուների թեմայով հանդիպումներ են ունեցել Կիպրոսի ղեկավար մարմինների հետ: Թուրքական «Gundemkibris.com» լրատվական կայքի, հղում անելով հունական «Alithia» թերթին, գրում է, որ ԵԽ մասնագետների հետ հանդիպման ժամանակ Կիպրոսի Կրթության և մշակույթի նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ հայերենը և կիպրոսյան (մարոնիտ) արաբերենը այդ երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են կազմում: […]