20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչո՞ւ հրդեհվեց Խոսրովի անտառը.նախարարը մանրամասնեց

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողներին է ներկայացրել  արբանյակից արված լուսանկարները, որոնք, վկայում են այն մասին, որ Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը տեխնածին կամ մարդկային գործոնով է պայմանավորված եղել:

Լուսանկարներից երեւում է, որ եղել է հրդեհի 3 օջախ եւ բնական ճանապարհով դրա առաջանալն անհնարին է: Արծվիկ Մինասյանը բոլոր այդ նյութերը փոխանցել է քննչական մարմիններին: Ինչ վերաբերում է հրդեհի մարման տեխնածին միջոցին, ապա այն, ըստ նախարարի, կարող է առաջանալ հետևյալ կերպ. Խոսրովի անտառում կան կայծքարեր, որոնք կլանում են ջերմություն և կեսօրից հետո պայթում` բոց առաջացնելով Ներկայացնելով իրավիճակը, նախարարն ասաց, որ հրդեհաշիջման աշխատանքները տևել են 24 օր:

 Նրա խոսքով՝ թվում էր, թե հրդեհը ամբողջությամբ մարվել է, բայց մեկ էլ միանգամից բռնկվում էր: Նախարարը նշում է,նաև,որ այսօր իրենց գլխավոր խնդիրը մնում է կանխարգելման համակարգի մշակումը: Ամենամեծ կորուստն էլ գիհուտների մասով է, որոնք մի քանի հարյուր տարվա պատմություն ունեին: Դիտարկմանը թե շատերը պնդում էին, որ տեղի ունեցած հրդեհը հանքարդյուաբերողների ձեռքի գործն է, Արծվիկ Մինասյանը բացառեց, ասելով որ նախարարությունը մտադիր է արգելոցի տարածքը մի բան էլ ընդլայնել, որպեսզի պաշտպանությունն ավելի հուսալի լինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ