Հայաստանը ինտերնետ տրաֆիկի՝ Միջին Ասիա տարանցման շուրջ բանակցություններ է վարում.նախարար
«Հայաստանը ինտերնետ տրաֆիկի՝ Միջին Ասիա տարանցման վերաբերյալ բանակցություններ է վարում»,-այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նախարարը հայտնել է, որ տարանցումը դեպի Իրան և Իրաք արդեն տեղի է ունենում: Այժմ ներդրողները Իրանի միջով դեպի Թուրքմենստան և այլ միջինասիական երկրներ դուրս գալու ծրագրեր ունեն: «Բանակցությունները, որոնք նրանք վարում են, դեռ չեն ավարտվել, այդ պատճառով հստակ ինչ-որ բանի մասին խոսել չեմ կարող: Բայց կսպասենք լավ արդյունքների»,-ասել է Մարտիրոսյանը:
Հարցին, թե մրցակցու՞մ է արդյոք Հայաստանը Ադրբեջանի հետ, նա պատասխանել է. «Մրցակիցներ միշտ էլ կան»։