11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, օրակարգում ընդգրկված էր ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային խաղաղությունը. ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը. սեպտեմբերին Նյու Յորքում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Արտգործնախարարը հրաժեշտ տվեց

Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին` Երևանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց պաշտոնավարման ընթացքում դեսպան Շարպանտիեյի ներդրումը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Իր ունեցած այս նշանակալի նպաստի համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Շարպանտիեին պարգևատրեց արտգործնախարարության պատվո մեդալով:  Էդվարդ Նալբանդյանը հաջողություն մաղթեց Ֆրանսիայի […]

«Ակոս ծռող եզներ»

Սեպտեմբերի 5-ին Նեղոց գյուղի համայնքապետ Վարդան Աթանեսյանը հարբած վիճակում և ատրճանակով մուտք է գործել Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածք՝ դրսևորելով պետական պաշտոնյային ոչ վայել արարք: Պատահականություններն ու արկածախնդիրներն իրավունք չունեն ներկայացնելու ՀՀ պետությունը և հայ ժողովրդին: Ամեն պատահականություն իրավունք չունի ընտրվելու համայնքի ղեկավար կամ պատասխանատու։ Ցավոք սրտի, մեր ժողովուրդը գյուղապետ ընտրելու մեծ հնարավորություններ և այլընտրանք […]

Մի խեղաթյուրեք (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է, որ իրեն պատկանող հասարակական կազմակերպությունը փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն է քարոզում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց. «Մենք մարդու իրավունքներին դեմ չենք, բայց ունենք սկզբունքներ, մոտեցումներ և արժեքներ, որոնց դավանում ենք։ Մեր ծրագրերը եղել են կրթության ոլորտին նպաստող, քաղաքացու դաստիարակությանն ուղղված»։ Վերջինս ընդգծեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝  ժողովրդավար […]

Համաշխարհային բանկը ՀՀ առանցքային գործընկերներից է. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի գործընկերության 25-ամյակին նվիրված համաժողովի բացմանը: Ողջույնի խոսքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Համաշխարհային բանկի հետ սերտ և շարունակական բնույթ կրող համագործակցությունը, որը զարգացման միտում ունի: «Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության առանցքային գործընկերներից է: Մենք հաջողությամբ համագործակցում ենք տնտեսության կառավարման բոլոր ոլորտներում: Այս […]

«Ադրբեջանը հենց դրա համար է զենքեր գնում ու հայատյացություն սերմանում»

«Աշխարհում ամեն ինչ այնքան արագ է փոփոխվում, որ դժվար է ասել, թե  ՌԴ-ն ու ԱՄՆ-ն առաջիկայում ինչ հարաբերություններ կունենան, ու, ըստ այդմ, դժվար է ասել՝ որոշ ժամանակ հետո ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կունենա՞ն նույն դիրքորոշումը՝ արցախյան հարցի վերաբերյալ: Հասարակությունն ուզում է  Ադրբեջանի և հայկական կողմի  պաշտոնատար անձանց  հանդիպումներից տեղաշարժ տեսնել, բայց այդ  նույն հասարակությունը պետք է […]

«Հայերը չեն կարող լինել մուսուլմանների բարեկամները»

«Հոգևոր առաջնորդների  դերակատարությունն առավելապես կարող է վերաբերել ներքին հարցերին, քան  ինչ-որ կոնկրետ, կարևոր քաղաքական  հարցի: Պետք է նշեմ, որ մինչև հոգևոր առաջներդների հանդիպումը մամուլում ակտիվորեն  գրում էին այդ թեմային մասին, բայց հանդիպումից հետո եղան պաշտոնական տեքստեր. դրանից ավելին պետք էլ  չէր սպասել: Հոգևոր առաջնորդներն իրենք էլ քաջ գիտակցում են, որ քաղաքական խնդիրներ չեն լուծելու: Լավագույնն […]

«Իգլա»-ն պահել էր հորեղբոր տանը. նոր մանրամասներ

Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Այսօր դատարանը քննեց մեղադրյալ Հրաչյա Մայիլյանին: Հրաչյա Մայիլյանը հրաժարվեց ցուցմունք տալուց և խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները: Նա նշեց, որ ինքը Թբիլիսի քաղաքում ձեռնարկատիրական գործնեություն է ծավալում և դա իմանալով նրա ծանոթ, Էջմիածին քաղաքի բնակիչ, գործով մեղադրյալ […]

Ալիեւը ներում է շնորհել Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Հրամանագրում նշված է, որ Ալեքսանդր Լապշինին ներում են շնորհել Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից ի վեր: Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի