«Իգլա»-ն պահել էր հորեղբոր տանը. նոր մանրամասներ
Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը:
Այսօր դատարանը քննեց մեղադրյալ Հրաչյա Մայիլյանին: Հրաչյա Մայիլյանը հրաժարվեց ցուցմունք տալուց և խնդրեց հրապարակել իր նախաքննական ցուցմունքները: Նա նշեց, որ ինքը Թբիլիսի քաղաքում ձեռնարկատիրական գործնեություն է ծավալում և դա իմանալով նրա ծանոթ, Էջմիածին քաղաքի բնակիչ, գործով մեղադրյալ Արմեն Պողոսյանը, որին բոլորը Ժորիկ են անվանում, իրեն առաջարկել է այնտեղ հետաքրքրվել զենքով, որը հարկավոր է Արցախ տանելու համար և այդ զենքի ձեռբերումը ինչ-որ պաշտոն ստանալու համար կարևոր է:
Ես չէի լսել այդ զենքի մասին և Ժորիկը այն գրեց թղթի վրա՝ Իգլա: Ավելի ուշ միասին գնացել ենք Թբիլիսի, որտեղ Ժորիկը հետաքրքրվում էր «Ուզա» տեսակի զենքով:
Մեղադրյալը նշեց, որ զենքը գտնելու դեպքում Ժորիկը իրեն մեծ գումար էր խոստաել:
«Ժորիկը առաջարկեց իր ընկերոջ՝ Զվարթնոց գյուղի բնակիչ Սանոյի հետ գնալ Վրաստան, որտեղ Սանոն պետք է հոգար մեր կեցության համար: Վրաստանում դիմեցի իմ ծանոթ վրացուն, ով փորձեց գտնել զենքը: Կիչան խոստացավ ճարել զենքը: Ես ասեցի, որ Կիչայի ձեռքը փող չկա: Սանոն 300 դոլար տվեց, 100 դոլար էլ ես տվեցի: Հետոդիմացը Նոր տարի էր ու դրա համար թողեցինք եկանք: Նոր տարուց հետո Կիչան ասաց, որ Վրաստանում նման զենք հնարավոր չէ ճարել: Հետո որոշվեց գնալ Ռոստով: Ես էլ հետները գնացի, որ ինձ արանքից չհանեն: Ինքնաթիռով գնացինք Ռոստով»,-պատմեց վկան:
Վկան նշեց, որ Ժորիկը իրեն ծանոթացրել է Ռոբերտի հետ, ով Էջմիածնի նախկին քաղաքապետի որդին էր: Ռոբերտը ասել է, որ եթե Եվրոպա գնացող եզդիներից զենք պետք լինի ինքը կարող է այդ հարցը լուծել:
Նշենք, որ Ռոբերտի հետ ծանոթացել են Վրաստանում: Հետո Ռոբերտը ասել է, որ կարող է մ ուզած զենքը գտնել: Ավելի ուշ Ռոբերտը ցույց է տվել հրթիռի նկարները: Սակայն զենքի վրա պակաս մասեր են եղել: Ռոբերտը ասել է, որ Էջմիածնում կա ազատամարտիկ, ով կարող է պակաս մասերը գտնել:
Ռոբերտը ասել է, որ զենքը արժէ 40 հազար դոլար, բայց քանի որ կիսատ է 35 հազար դոլարով կտա:
Ավելի ուշ մեղադրյալը Ռոբերտից վերցնում է զենքը , որը թաքցնում է հանգուցյալ հորեղբոր տանը, որտեղ մարդ չէր ապրում: Հետո Սանասարը չի վճարում պայմանավորված գումարը: Նա նշում է,որ կիսատ-պռատ զենք չեն ուզել գնեն:
«Ես Սանոյին ասացի, որ այդ ձևով ինձ կոշկեցին ու հիմա ինձ պետք է տանից հանել զենքը: Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտնաբերեց զենքը ու ես ձերբակալվեցի» ,-նշում է վկան:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնկան համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: