11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2017

Սպանությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 11-ին Բագրատաշենի սահմանային անցակետում ոստիկանության ծառայողներին է ներկայացել Ոսկետափ գյուղի բնակիչ, 1988 թ. ծնված Վարազդատ Շահգալդյանը, որը հետախուզվում էր համագյուղացի Սարգիս Թ.-ին սպանելու մեղադրանքով:Սեպտեմբերի 6-ին ոստիկանություն Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սարգիս Թ.-ին սպանել են իր տան բակում:Ոստիկանության ՔՀԳՎ, Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ գործողություններով պարզվեց, որ նույն օրը, ժամը […]

ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը ՀՀ շահերին չի համապատասխանում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը չի համապատասխանում Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական շահերին: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։ «Այդ նախաձեռնությունը չի տեղավորվում մեր արտաքին քաղաքականության գերակայությունների շրջանակներում։ Նախաձեռնությունը դեռ պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովում: Կարծում եմ, որ […]

Ծեծկռտուք Գյումրիում. տուժողը ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող է

Սեպտեմբերի 10-ին, ժամը 23։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի թիվ 3 շենքի բակում մի խումբ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որոնցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ։ Նրանք բոլորն էլ ծառայում են Գյումրիում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։ «Գյումրի Բժշկական կենտրոն» տեղափոխված ռուս զինծառայող Յուրա Նիկոլաևը եղել է ալկոհոլի  ազդեցության տակ: Ախտորոշվել է գանգուղեղային փակ […]

Մայրաքաղաքում երեկոյան ժամերին ակտիվ դեգերումների մեջ են լինում ոչ հիգիենիկ արտաքինով զբոսաշրջիկներ

«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»հարցն է քննարկվում խորհրդարանում: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ խոսքը արտասահմանից ՀՀ մուտք գործող քաղաքացիներին է վերաբերում, ովքեր ՀՀ մտնելուց առաջ պիտի պարտադիր ստուգվեին, նոր մտնեին երկիր: Օրենքն ընդունվել է 1997 թվականին, սակայն ոչ մի դեպք չի արձանագրվել՝ փոխնախարարի ներկայացմամբ: «Փորձը ցույց […]

«Պետք է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարում»

«ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկած փաստաթղթային քննարկումները սկսելու համար անհրաժեշտ է կողմերի միջև անվտանգային արժանահավատ միջավայրի ստեղծումը»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեմն Աշոտյանը՝ անդրադառնալով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։ Վերջինս ընդգծեց, որ բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ է կյանքի կոչել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Պետք է Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունների […]

Դեսպան Վոլինկինը Պուտինի կողմից շքանշանի է արժանացել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում, Լեհաստանում, Սիրիայում եւ Հունաստանում Ռուսաստանի դեսպաններին պարգեւատրել է Պատվո շքանշանով: Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության իրականացման գործում ներդրած մեծ ավանդի համար Պատվո շքանշանով պարգեւատրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին Իվան Կիրիլի Վոլինկինին։

Առյուծը հեռվից կուտի՞, թե՞. .. Ազգային ժողովում

Ազգային ժողովում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված դրույթների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկվում է գենետիկ ինժեներիայի հարցը, սակայն օրենքում սահմանում այդպես էլ չկա, թե ինչ է նշանակում դա: Նա նկատեց, որ օրենքներում մի շարք նման դեպքերի է հանդիպում, […]

Դեղորայքի ցանկը վերանայման կարիք ունի. Առողջապահության փոխնախարար

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթը»: «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հարցը շտապ և անհետաձգելի բժշկական օգնությանն էր վերաբերում: «Որքան ժամանակի մեջ լինենք հրատապ, կարողանանք հիվանդին առանց լիցենզավորման համար նախատեսված բնակավայր տեղափոխել, այնքան շատ կյանքեր կկարողանանք փրկել»,-ասաց նա: Պատգամավորը պատմեց՝ վերջերս ականատես է եղել, […]

Ի՞նչպես է պատասխանելու Հայաստանն Ադրբեջանին Վարշավայում

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Սեպտեմբերի 11-ին Վարշավայում իր աշխատանքներն է սկսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից կազմակերպված “Մարդկային չափորոշիչների վերաբերյալ ստանձնած և իրականացված պարտականությունները” թեմայով ժողովը,որին մասնակցելու են բազմաթիվ իրավաբաններ, ԵԱՀԿ ինստիտուտների ներկայացուցիչներ,միջպետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ,հետազոտողներ 57 երկրից… Ադբեջանական ԶԼՄ-ների տվյալներով բավական ակտիվ այդ միջոցառմանը պատրաստվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի