27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Հայերը չեն կարող լինել մուսուլմանների բարեկամները»

«Հոգևոր առաջնորդների  դերակատարությունն առավելապես կարող է վերաբերել ներքին հարցերին, քան  ինչ-որ կոնկրետ, կարևոր քաղաքական  հարցի: Պետք է նշեմ, որ մինչև հոգևոր առաջներդների հանդիպումը մամուլում ակտիվորեն  գրում էին այդ թեմային մասին, բայց հանդիպումից հետո եղան պաշտոնական տեքստեր. դրանից ավելին պետք էլ  չէր սպասել: Հոգևոր առաջնորդներն իրենք էլ քաջ գիտակցում են, որ քաղաքական խնդիրներ չեն լուծելու: Լավագույնն այն կլինի, որ  նրանք փորձեն խաղասաիրական ինչ-որ տրամադրություններ ձևավորել», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած՝  Հայաստանի, Ռուսաստանի եւ  Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպմանը:

Վերջինս շեշտեց՝   այդ հանդիպմանը վերաբերող բոլոը պաշտոնական հայտարարությունները ուսումնասիրել է և որոշակի անճշտություններ  հայտնաբերել:

«Սկզբում  խոսվում էր  ռազմագերիների փոխանակման խնդրի մասին,  բայց հետո ես տեքստերից հասկացա, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև բնակիչներին: Այսինքն՝ պետք է գիտակցել,  որ յուրաքանչյուր հոգևոր հովվի համար իր հոտի յուրաքանչյուր անդամ հավասարապես թանկ է», – նշեց Թևան Պողոսյանը:

Վերջինս հույս հայտնեց, որ այս հանդիպումից հետո  երեք երկրների հոգևոր առաջնորդները սեր կքարոզեն, իրենց աղթոքներում  Աստծուն կխնդրեն, որ  բոլոր կողմերն էլ զերծ նման նախահարձակ լինելուց ու ձգտեն խաղաղության: 
«Օրինակ, Ալիևը  վերջերս հայտարարեց, թե հայկական կողմը ոչնչացրել է իրենց մուսուլմանական հուշարձանները՝ փորձելով խնդրի կարգավորումը էլի ավելի  բարդացնել, ցույց տալ, որ,  իբր, կրոնական խնդիրների նկատմամբ հայերը  նմանատիպ  վերաբերմունք են ցուցաբերում: Ալիևը ցանկացավ աշխարհին մեսիջ հղել, թե հայերը չեն կարող լինել մուսուլմանների բարեկամները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի նախագահն իր   այս մոտեցումը ընդլայնում է ու փորձում է խոսել բոլոր մուսուլմանների մասին: Պետք է այսպիսի խնդիրների էլ անդրադառնալ ու փաստացիորեն ցույց տալ, որ ադրբեջանական կողմն ուղղակի ստում է», – նշեց Թևան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ