Մի խեղաթյուրեք (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է, որ իրեն պատկանող հասարակական կազմակերպությունը փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն է քարոզում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց. «Մենք մարդու իրավունքներին դեմ չենք, բայց ունենք սկզբունքներ, մոտեցումներ և արժեքներ, որոնց դավանում ենք։ Մեր ծրագրերը եղել են կրթության ոլորտին նպաստող, քաղաքացու դաստիարակությանն ուղղված»։
Վերջինս ընդգծեց, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ ժողովրդավար քաղաքացիներ դաստիարակելու համար։
«Դա իր մեջ շատ արժեքներ է պարունակում, բայց եկեք, մենք մեզանով այդ արժեքները չմեկնաբանենք և վերագրենք որևէ մեկին։ Պետք է թույլ տալ, որ նախ յուրաքանչյուր մարդ ինքը որոշի իր ուղղվածությունը, և կարողանանք ճիշտ քաղաքականություն մշակել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է երեխային, մի՛ խեղաթյուրեք», – ասաց նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: