27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ադրբեջանը հենց դրա համար է զենքեր գնում ու հայատյացություն սերմանում»

«Աշխարհում ամեն ինչ այնքան արագ է փոփոխվում, որ դժվար է ասել, թե  ՌԴ-ն ու ԱՄՆ-ն առաջիկայում ինչ հարաբերություններ կունենան, ու, ըստ այդմ, դժվար է ասել՝ որոշ ժամանակ հետո ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կունենա՞ն նույն դիրքորոշումը՝ արցախյան հարցի վերաբերյալ: Հասարակությունն ուզում է  Ադրբեջանի և հայկական կողմի  պաշտոնատար անձանց  հանդիպումներից տեղաշարժ տեսնել, բայց այդ  նույն հասարակությունը պետք է ասի՝  ինչ փոփոխություն  է ուզում տեսնել: Մենք պետք է մեր ցանկությունները ձևակերպենք, հետո դնենք պարոն  Նալբանդյանի առաջ, ասենք՝ ա՛յ սա ենք ուզում տեսնել: Հետո քննարկումներ կլինեն,  պարոն Նալբանդյանն էլ կհասկանա՝ ինչ անել, ինչպես անել… Այսօր մեր խաղաղապահը մեր հայ զինվորն է: Մենք պետք է անենք այնպես, որ  մեր այս ինքնավստահությունը չկորցնենք, և թշնամին պիտի իմանա՝ մենք պատերազմից չենք վախենում», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում   լրագրողների հետ հանդիպման ընթացքում  այսպիսի տեսակետ հայտնեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թեւան Պողոսյանը:

Ինչպես հայտնի է, սեպտեմբերին Նյու Յորքում  տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Անդրադառնալով  այս թեմային՝ Թևան Պողոսյանը շեշտեց. «Պարոն Նալբանդյանը պետք է փորձի ինչ-որ հստակ քայլերի գնալ՝ վստահության մեխանիզմները ներդնելուց ու պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցերից սկսած: Միգուցե, դիտորդական առաքելության ընդլայնում լինի… չգիտեմ, բայց ինչ-որ հստակ տեղաշարժ է մեզ պետք:
Բայց, մի բան  հաստատ է. կարծում եմ՝ ամբողջ աշխարհն էլ գիտի արցախցիների տեսակետը. արցախցիները գիտեն իրենց իրավունքների մասին, պատերազմից չեն վախենում:  Այլընտրանք չկա. պետք է խաղաղ բանակցություններ լինեն: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց՝ մենք կարող ենք մեզ պաշտպանել, իսկ եթե հանկարծ թուլանանք ու  թշնամին  զգա, որ հայկական կողմը վախենում է պատերազմից,  նա դիմելու է ռազմական գործողությունների: Ադրբեջանը  հենց դրա համար է զենքեր գնում ու հայատյացություն սերմանում: Այնպես որ, պիտի չթուլանանք», – նշեց Թևան Պողոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ