28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2017

Մեր Եկեղեցին ազգային արժեք է

Մեր Եկեղեցին ազգային արժեք է ու այն քննադատելուց առաջ հիշեք, որ երկրագնդի ազգերի 95% ը կերազեր ունենալ մի կառույց, որն ավանդույթներ է փոխանցել 1700 տարի անընդմեջ։ Նման կառույց չունի ոչ Մեծ Բրիտանիան, ոչ Ռուսաստանը, ոչ Վրաստանը։ Իհարկե, եթե խոսում ենք բարեփոխումներից, ապա որպես անհատ, կարծում եմ, որ լավ կլիներ, եթե հոգևոր դասը որոշ հարցերում փոխեր […]

«Դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել…»

Ասում են՝ նամուսը շանը տվեցին, չկերավ… Ինչքան վստահ, անձեռնմխելի, ամենակարող պետք է զգաս և թքած ունենաս ամեն ինչի վրա, որ հիմա էլ նորակառույց Հյուսիսային պողոտայի շենքերը սկսես ձևախեղել, ձևափոխել, «օրինական» ապօրինի շինարարություն կատարել: Քաղաքի հնությունները խորհրդային տարիներից սկսած ավերեցինք, քանդեցինք, վերացրինք, շենքերն այլանդակեցինք կցակառույցներով, շուշաբանդներով, առաջ ու հետ տալով, «մասանդրաներով» ու այլ այլանդակություններով և նույնիսկ […]

ԱՄՆ պետդեպը Հայաստանը ճանաչել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է 2017 թվականի ֆիսկալ տարվա թափանցիկության զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը զեկույցում ներառվել է որպես ֆիսկալ թափանցիկության նվազագույն պահանջներին բավարարող երկիր:  Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում որպես նվազագույն պահանջներ են ներկայացված պետական բյուջեի թղթաբանությունը և բնական պաշարների արդյունահանման մասին կառավարության պայմանագրերն ու լիցենզիաները: Այսինքն, 2017 թվականի ֆիսկալ թափանցիկության ուսումնասիրության գործընթացը պահանջում է […]

Մեզ մեռած օրենքներ պետք չեն. ԱԺ-ն քննարկում է աուդիտի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը նշեց, որ փոփոխությունը պայմանավորված է Լիցենզավորման մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությամբ, տեխնիկական բնույթ ունի և ճշգրտող նշանակություն: Նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանից պատգամավորները ցանկանում էին տեղեկանալ,որքանով է արդյունավետ պարտադիր աուդիտ […]

«Բացի բակտերիաներից, որոնք իմ օրգանիզմի անբաժան մասն են, այլ արգելված իր չունեմ». «Սասնա ծռեր»-ի դատը թեժացավ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը: Փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Լուսինե Սահակյանը և Մուշեղ Շուշանյանը չկարողացան մտնել դատական նիստերի դահլիճ ՝զննությունների պատճառով։ Փաստաբանները չկարողացան մտնել նիստերի դահլիճ եւ կազմվեց արձանագրություն։ Նինա Կարապետյանցը դատական կարգադրիչին ասաց․ «Ո՞ր իրն է արգելված, ասեք, հանեմ տամ ձեզ։ Բացի բակտերիաներից, […]

«Ելք»-ը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց

«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը պետք է, ըստ էության, եզրակացություն տա հետևյալ հարցի վերաբերյալ. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից», – իր ֆեյսբուքյան […]

Ես կնախաձեռնեմ, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի. Արմեն Ամիրյան

«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս տարվա ընթացքում այս թեման մենք արծարածել ենք տարբեր առիթներով: Թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ նախագահից մշակել առանձին թագարան՝ ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի […]

Խանութի սեփականատիրոջը սպառնացել է հաշվեհարդար տեսնել և մեծ տուգանքներ գրել

Խանութի սեփականատերն այսօր բողոքում է, որ իր տարածքի հարկային ծառայության պետը նախ պահանջել է գնել իր հացի փռան արտադրանք հացը, ապա ստանալով մերժում՝ սպառնացել հաշվեհարդար տեսնել և մեծ տուգանքներ գրել: Պատկերացրեք, որ սպառնալիքը հասել է նրան, որ հոխորտացել են, թե ընդհանրապես փակել կտան խանութը: Առաջիկայում հավանաբար մի հարկային չինովնիկ իմ ձեռքով հրաժեշտ կտա պաշտոնին, առնվազն… […]

Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը. դատարանում թեժ է /տեսանյութ/

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը: Փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանը և Լուսինե Սահակյանը դատական նիստերի դահլիճ չմտան, քանի որ նրանք հրաժարվեցին իրենց խոսոքով՝ խուզարկության ենթարկվել: Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը. «Իմ պայուսակում բազմաթիվ մետաղական առարկաներ կան ու ես չեմ պատրաստվում դրանք թողնել պահարանում»: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի