01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2017

Ավարտվեց «Նոր ալիք 2017»-ը․ ինչ հորիզոնականներ զբաղեցրին Հայաստանի ներկայացուցիչները /ֆոտո, տեսանյութ/

Սոչիում նախօրեին ավարտվեց «Նոր ալիք 2017» երգի մրցույթը։ Հայաստանի երկու ներկայացուցիչները հրաշալի ելույթներ ունեցան, եւ արդյունքում  Էռնա Միրը հայտնվեց առաջին հորիզոնականում՝ կիսելով այն Ուզբեկստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչների հետ: Իսկ մեր մյուս ներկայացուցիչ Սյուզաննա Մելքոնյանը հավաքած միավորներով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։  Նշենք, որ մրցույթին մասնակցում էին 15 հոգի՝ 11 երկրներից։ Էրնա Միրի հետ առաջին հորիզոնականը կիսեցին Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարդոր Միլանոն […]

Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են

Սեպտեմբերի 14-ին, ժամը 05:08-ին Շիրակում բռնկված հրդեհի մարման աշխատանքները վերսկսվել են: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 90 փրկարար ծառայող (2 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ) և 36 զինծառայող: Հիշեցնենք, որ ԱԻՆ-ում սեպտեմբերի 13-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի մոտակա սարի […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն որոշ հասցեներ։ Երևան քաղաք 10:00-16:00 Միքայելյան փողոցը, Չեխովի փ. 6, 8, 10, Մայիսի 9-ի փ. 49, 51 շենքերը, Բաբաջանյան փ. 51, 55, 57, 59, 61, 65, 67, 69, 71, 73, 77, Սիսակյան փ. […]

«Մեր պետության հենարանն ազգային եւ քրիստոնեական արժեքներն են». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 13-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի փիլիսոփայության բաժնի դասախոսների եւ ուսանողների հետ: Մինչ փոխնախագահի հետ հանդիպումը, ուսանողները ներկա էին եղել «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը: Ողջունելով ուսանողներին ՀՀ Ազգային ժողովում` Էդուարդ Շարմազանովը ներկայացրել […]

Կրկնակի ստուգում՝ ԱԱԾ-ով էլ. Հրապարակ

Վերջին շրջանում ահազանգեր ենք ստացել մի շարք քաղաքացիներից, ովքեր մեր ուշադրությունն են հրավիրում Վրաստանից Հայաստան ուղեւորվելիս սահմանային անցման ընթացքում ծագող որոշ անհարմարությունների վրա։ Նրանք հիմնականում նշում են, որ Վրաստանից Հայաստան գալիս՝ Բագրատաշենի անցակետում, քա­ղաքացիներն անձնագրային պարտադիր ստուգում են անցնում եւ ենթարկվում մաքսային զննության (մեքենաներն ու ուղեբեռը)՝ հատելով մաքսային սահմանը։ Որպես կանոն, մաքսային մարմնի աշխատողներն անպայման […]

«Բանանի արքայի» պատգամավորական թուլությունը. Հրապարակ

Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնց մեկ սենյակը չի բավարարում, երկուսն է պետք, մեկը՝ իրենց համար, մյուսը՝ օգնականի։ Բայց պատգամավոր էլ կա, որ երեքսենյականոց «բնակարան» է «կառուցել». ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն Աժ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է գբաղեցրել՝ գրավելով հարեւան 2 աշխատասենյակները։ Դրանք միացրել է իրար, եւ մինչեւ հիմա […]

Սպառնացել է պայթեցնել. ինչ է կատարվում Էջմիածնում. Ժողովուրդ

Էջմիածնում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում։ Բանն այն է, որ դեռ նախորդ տարվա հունիսին էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի փոխտնօրեն Արամ Բեյբությանը հարբած կիճակում դանակի սպառնալիքով առեւանգել էր էջմիածին-Երեւան միկրոավտոբուսներից մեկը՝ ուղեւորներով ու ջարդուփշուր արել։ Դրանից հետո դատարանը Բեյբությանին պարտավորեցրել էր որպես պատճառված վեասի փոխհատուցում 180 հազար դրամ վճարել։ Բայց նա ոչ միայն չի վճարել գումարը, […]

Այլմոլորակայինները կայցելե՞ն Հայաստան. Ժամանակ

Հնարավո՞ր է, որ մի օր այլմոլորակայիններ այցելեն Հայաստան. իհարկե՝ այո, որովհետեւ գիտությունը չի ժխտում այլմոլորակային կյանքի գոյությունը, ընդհակառակը՝ ակտիվ քայլեր են ձեռնարկվում դրա գոյությունը հաստատելու համար։ Արդյոք Հայաստանը պատ­րա՞ստ Է այլմոլորակայիններին ընդունելուն. իհարկե՝ ոչ։ Ինչու ենք նման կատեգորիկ պնդում անում, որովհետեւ Հայաստանում չկա օրենք այլմոլորակայինների մասին։ Եթե մի օր այլմոլորակայինները այցելեն Հա­յաստան, հայտնի չի լինելու, […]

Ջահելացնում են. Ժամանակ

Թերթին հասած հավաստի տեղեկություններով՝ այս տարվա նոյեմբերին նախատեսված համայնքների ղեկավարների ընտրություններին ընդառաջ սպասվում են թեկնածուների լուրջ փոփոխություններ։ Մասնավորապես՝ իշխանությունները հակված են ազատվել երկար տա­րիներ համայնքներ ղեկավարած մարդկանցից, քանզի տարածված կար­ծիք կա, որ այդ մարդկանց միջոցով բան փոխելն անհնար է, եւ ավելի լավ է երիտասարդներին առաջ քաշել։ Թերթի տեղեկություննեիով՝ իշխանական վերնախավում թեկնածուների հարցում վերջնական որո­շումը կկայացվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի