28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2017

Գումար ընտրությունների համար

Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար գումար տրամադրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին պաֆուստային ֆոնդից: Կհատկացվի 350.053,1 հազար դրամ:

Պրոբլեմատիկ է, բայց ավելի լավ է հիմա, քան երկրաշարժից հետո

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Հայաստանի Հանրապետությունում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը: «Ըստ էության, սա բավական լուրջ փաթեթ է՝ ռազմավարության առումով և հիմք է հանդիսանալու, որպեսզի մենք ոլորտային, ճյուղային նախարարություններում յուրաքանչյուրն իր գույքի մասով արդեն որոշակի ժամկետներում համապատասխան միջոցառումների շնորհիվ շենքերի ուժեղացման, պահման ուղղությամբ քայլե անեն: Սեյսմիկ գոտում ծախսերը լինելու են շատ մեծ, բայց այս […]

Ճկուն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել «Փոքր անցումային տնտեսություններ. տեղային պատասխաններ համընդհանուր մարտահրավերներին» թեմայով նստաշրջանի բացմանը, որը համատեղ կազմակերպել էին Հայ-ռուսական համալսարանը և Թել Ավիվի Բորիս Մինցի ինստիտուտը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ նման քննարկումների, մտքերի և փորձի փոխանակման արդյունքում առաջ են գալիս լուծումներ, որոնք օգտակար են լինում և´ ակադեմիական աշխարհի, և´ կառավարությունների համար՝ […]

Ֆլորիդայի հայ համայնքը անվնաս է փոթորկից հետո /տեսանյութ/

«Եկեղեցին, փառք Աստծո, կանգուն է իր խաչով», – հայր Վարդան Ջուլֆայանը Ֆլորիդայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվն է: Անցած Իրմա ծովամրրիկին հայր Վարդանը շատերի նման պատսպարվել էր տանը, ընտանիքի՝ կնոջ եւ երեխայի հետ միասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նախնական տվյալներով ծովամրրիկը լուրջ վնասներ է պատճառել, խլելով 12 մարդու կյանք: Ֆլորիդայի հարավ-արեւելյան ափում, որտեղ գտնվում […]

Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ներմուծման ու իրականացման լիցենզիա

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշեց հաստատել հարցը, որով Երևանի պետական համալսարանին թույլտվություն է տրվում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների  ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:

Գորիսում ընտրություններ կանցկացվեն

ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի մեջ էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին Գորիսի համայնքի  ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելը: Ընտրությունները կազմակերպելու նպատակով կառավարությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացնի ավելի քան 20 մլն դրամ, իսկ ոստիկանությանը՝ 2,2 մլն դրամ: Հիշեցնենք, որ վերջերս նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը հրաժարական էր ներկայացրել: 

Տնտեսական առումով կա վտանգ, քանի որ ինֆլացիան երկու տոկոսից ավելի է

Այսօր Կառավարությունը հավանության արժանացրեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ներկայացրած գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին: Նախարարն ասաց, որ ծրագիրը վաղուց գործում է, սակայն այլ պայմաններով է գործում: «Վարկերը տրամադրվում են մինչև ութ տոկոս տոկոսադրույքով և մինչև երեք միլիոն: Ծրագրի փոփոխության հետ կապված մեր առաջարկն է՝ այն դարձնել ավելի արդիական և ուղղել գյուղացիական տնտեսությունների զարգացմանը: […]

Փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը

Հարգելի գործընկերներ, Համերաշխության կոչիս հասցեատերերը բոլոր այն փաստաբաններն են, ովքեր սուբյեկտիվ կամ օբյեկտիվ պատճառներովդժգոհ են կամ վիրավորված փաստաբանների պալատից կամ անձամբ ինձնից: Ընդունում եմ, որ իդեալական չեմ աշխատում և ունեմ թերություններ: Հարգում եմ յուրաքանչյուր քննադատություն, նույնիսկ եթե քննադատողն անձամբ չի կրում այդ գաղափարները կամ փաստացիգործում է իր կողմից առաջադրած գաղափարներին հակառակ: Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելիցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ: Պատրաստ եմ (ընդդիմախոսներիսհամաձայնության դեպքում) հրապարակել փաստաբանների պալատի նախորդ ժամանակահատվածի ֆինանսական բոլորմանրամասները, որոնք վերաբերում են ինձ և ընդդիմախոսներիս: Պատրաստ եմ նաև ընդդիմախոսներիս հետ ամեն ինչ սկսել նոր էջից՝ առանց հարաբերություններ պարզելու: Կոչիս նպատակը մեկն է՝ ամրապնդել մեր միասնականությունը, այդ թվում՝ մեր բոլորի ներուժն ուղղել փաստաբանությանզարգացմանը: Մեր ուժը միասնության մեջ է: Սպասում եմ Ձեր արձագանքին: Հարգանքով՝ փաստաբան Արա Զոհրաբյան  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի