28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 14, 2017

Կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարության որոշմամբ «ԱՆԴ» ՍՊԸ կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող սարքավորումներն ու հումքն ընկերությունն օգտագործվելու է գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես,  մեղրի արտադրության մեջ: Ծրագրի արժեքը կազմում է 68,5 մլն ՀՀ դրամ:  Նախատեսվում է ստեղծել 12 հիմնական և 44 սեզոնային […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միխայիլ Շվիդկոյին

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանն ու Շվիդկոյը հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկել առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող […]

Ներկայացվել են հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախնական տարբերակները

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հասարակական տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի 3-րդ նիստը, որի ընթացքում խորհրդատու WYG International ընկերության ներկայացուցիչ Ջոն Կոկլոուգը ներկայացրել է «Հանրային տրանսպորտային ցանցի տարբերակները» և «Ավտոբուսային երթուղային ցանցում ուղևորահոսքերի»  ընտրանքային կրկնողական ուսումնասիրության   հաշվետվությունները։ Հաշվետվությունների հիմնական առաջարկները վերաբերում էին առկա երթուղիների թվի մինչև երեք անգամ կրճատմամբ Երևան քաղաքի գործող երթուղային ցանցի օպտիմալացմանը։ […]

«Կարեն Կարապետյանը կհաջողի միայն մի դեպքում»

«Անժխտելի է, որ մենք շատ անհաջող իշխանություններ ունենք։ Վերջին տասը տարվա ընթացքում ի՞նչ   նվաճում ենք ունեցել․  ինքներդ դատե՛ք․ ոչ մի ոլորտում հաջողություն չենք  գրանցել։ Ո՛չ մեր երկրի տնտեսությունն է զարգացել, ոչ արժեհամակարգ էլ ավելի լավը դարձել․ բոլոր ճակատներում տանուլ ենք տալիս։ Միգուցե ասածիս մեջ սուբյեկտիվություն կա։  Ոչ ոք տասը տարուց ավելի չպիտի  լինի երկրի […]

Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Առուշ Առուշանյանը նշանակվել է Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Առուշ Գագիկի Առուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», – նշվում է վարչապետի որոշման մեջ: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը հրաժարական է ներկայացրել: Ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին:

Թուրք իրավապաշտպանին բանտում արգելել են կարդալ հայկական «Ակոս» թերթը

Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավորներ Շենալ Սարըհանն ու Ջանդան Յուջեերն այցելել են հուլիսի 5-ին Ստամբուլի Բույուքադա կղզում ձերբակալված, այնուհետև կալանավորված իրավապաշտպաններին: Ըստ հայկական «Ակոս» թերթի կայքի՝ կալանավորված իրավապաշտպանները պատգամավորներին հայտնել են, որ Թուրքիայում շարունակվող արտակարգ դրության պատրվակով կալանավայրում ոտնահարվում են իրենց մի շարք իրավունքներ (տեղեկատվություն ստանալու, սոցիալական միջոցառումներին մասնակցելու, փաստաբանների հետ հանդիպելու և այլն): Թուրքիայում […]

Սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք են բերվում առողջության ապահովագրության պայմանագրեր

Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության տրամադրումը ՀՀ կառավարության  2017 թվականի  հուլիսի 27-ի  N 915–Ն որոշման համաձայն հոկտեմբերի 1-ից իրականացվելու է ապահովագրության միջոցով: Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերում առողջության ապահովագրության պայմանագիր: Ապահովագրության պայմանագրեր կնքվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ապահովագրական ընկերու­թյունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական […]

«Հայաստան անունը սրբազան է մեզ համար». Թոնի Մորոյան

Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանին: Նախարարը կարևորեց ամերիկահայ հայտնի գործչի հայանպաստ գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով  նաև հայրենիքում իրականացրած ծրագրերին և հետագա անելիքներին: Թոնի Մորոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին […]

«Սասնա ծռեր»-ի նիստը կկայանա երկու շաբաթից

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը հետաձգվեց : Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ նիստը հետաձգվում է, քանի որ բացակա պաշտպանները ևս պետք է օգտվեն  միջնորդություններ ներկայացնելու կարգից: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին, քանի որ հաջորդ հինգշաբթի ոչ աշխատանքային օր է` սեպտեմբերի 21-ը: Հիշեցնենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՕգոստոսիՀոկտեմբերի