Պատմության մեջ առաջին անգամ
Սինգապուրի նախագահական ընտրություններում առաջին անգամ կին է ընտրվել։ Սինգապուրի նորնըտիր նախագահը 63-ամյա Խալիմա Յակոբն է, ով նախկինում երկրի Ազգային ժողովի խոսնակն էր։ Յակոբի ընտրվելը երկրում միանշանակ չի ընդունվել։ Ոչ բոլորն են համաձայն նրա պաշտոնավարման հետ։ Նշենք, որ Յակոբն «ավտոմատ» է ընտրվել, քանի որ այլ թեկնածուներ պարզապես չեն եղել։