29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հայաստան անունը սրբազան է մեզ համար». Թոնի Մորոյան

Սեպտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Վիասֆեր Ինթերնեշնլ»-ի գլխավոր տնօրեն և նախագահ, ArmTech համաժողովի համահիմնադիր և նախագահ Թոնի Մորոյանին:

Նախարարը կարևորեց ամերիկահայ հայտնի գործչի հայանպաստ գործունեությունը՝ մասնավորապես անդրադառնալով  նաև հայրենիքում իրականացրած ծրագրերին և հետագա անելիքներին:

Թոնի Մորոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ.  «Հայաստան անունը սրբազան է մեզ համար, և մեր պարտականությունն է հնարավոր ամեն ինչ անել Հայրենիքի համար». հավելեց նա:

Անդրադառնալով Հայաստանի հետ կապված իր առաջիկա ծրագրերին՝ Մորոյանը հավելեց. «Հայաստանն հյուրընկալելու է 2019 թ.-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT): Կարծում եմ, WCIT-ի հյուրընկալումն անհրաժեշտություն է, քանի որ Հայաստանու տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի լուրջ հարթակ տեղափոխվելու կարիք կա: Աշխարհն ավելի մրցակցային է դարձել և Հայաստանը պետք է չափազանց մրցունակ լինի այս նոր միջավայրում:

Մեր երկիրը բարձր տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ է գրանցում ոչ թե այն պատճառով, որ կրկնօրինակել է, օրինակ, Իռլանդիայի, Իսրայելի կամ այլոց փորձը, այլ որովհետև ստեղծել է  սեփական մոդելը, որն ի զորու է հաղթահարել մարտահրավերները և թերությունները: Հայաստանը խելացի աշխատանք է իրականացրել սփյուռքի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի պրոֆեսիոնալների օգնությամբ, և նաև օգուտ է քաղել գիտելիքների այն բազայից, որը կուտակվել է այլ երկրներում: 
Հիմա անցնում ենք զարգացման հաջորդ փուլ, որը շատ ավելի մրցունակ և բարդ է, քան նախորդը: Կարծում եմ, Հայաստանը պատրաստ է հաղթահարել այդ մարտահրավերը»:  

Թոնի Մորոյանը 1991թ-ից աջակցում է Հայաստանի կառավարությանը բարձր տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու գործում: Այսօր արդեն «Վիասֆեր» տեխնոպարկում աշխատում է 20 ընկերություն: Մորոյանի ջանքերի շնորհիվ Երևանում բացվել է Սինոփսիսի մասնաճյուղը: Նա հանդիսանում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տասնյակ ընկերությունների հիմնադիր:

1990թ-ի վերջերին «Microsoft»-ի հետ համատեղ ստեղծել է առաջին էլեկտրոնային գիրքը՝ E-book-ը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ