28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը. դատարանում թեժ է /տեսանյութ/

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի  18 անդամների գործով դատավարությունը:

Փաստաբաններ Նինա Կարապետյանցը, Մուշեղ Շուշանյանը և Լուսինե Սահակյանը դատական նիստերի դահլիճ չմտան, քանի որ նրանք հրաժարվեցին իրենց խոսոքով՝ խուզարկության ենթարկվել:

Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը. «Իմ պայուսակում բազմաթիվ մետաղական առարկաներ կան ու ես չեմ պատրաստվում դրանք թողնել պահարանում»:

Դատավորը սանկցիա կիրառեց նաև պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ:

Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ