29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ես կնախաձեռնեմ, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի. Արմեն Ամիրյան

«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս տարվա ընթացքում այս թեման մենք արծարածել ենք տարբեր առիթներով: Թանգարանային գիշերն ունեցել է թեմայի ենթավերնագիր, սեպտեմբերի 22-ին Ազգային գրադարանում բացվում է նույն թեմայով ցուցադրություն, հատարակվել են գրքեր, հանձնարարական ունենք ՀՀ նախագահից մշակել առանձին թագարան՝ ստալինյան բռնապետության զոհերի հետ կապված»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի նախարար ԱՐմեն Ամիրյանը՝ խոսելով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակման մասին, որը, ըստ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի, դրա «քաղաքականացված» լինելն է:

Նախարարը նշեց, որ ցուցահանդեսի փակման պատճառը աշխատանքային ներքին կանոնակարգն է: «Որևէ ցուցադրություն թանգարանը պիտի համապատասխանեցնի նախարարության հետ, նախարարության ներկայացրած տարեկան սուբսիդայի պայմաններում  որևէ տեղ նշված չկա այս ցուցադրության մասին»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե 22 օր եղել է  ցուցադրությունը, ապա նոր փակվել է, Արմեն Ամիրյանն արձգանքեց. «Սուբսիդիայի պայմաններում կամ առանձին համաձայնեցված ոչ մի պայմանավորվածություն չի եղել նախարարության հետ: Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակին հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում:

Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել, գա ու նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնի, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք»,-հայտարարեց Արմեն Ամիրյանը:

Ինչ վերաբերում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հայտարարություններին, թե իրեն սպառնացել են ԱԱԾ-ից, որպեսզի ցուցադրությունը փակի, նախարարը շեշտեց, թե որևէ մեկն իրավունք չունի թանգարանի տնօրենին սպառնալ: «Եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա»:

Նախարարը նաև ընդգծեց, որ կնախաձեռնի, որպեսզի ցուցադրությունը վերաբացվի: «Ես անձնապես որևէ խնդիր չունեմ բովանդակության հետ, որովհետև այնտեղ ցուցադրված նյութում արծարվում են նաև իմ ազգականների անունները»: 

Արմեն Ամիրյանը նաև ընդգծեց, որ Նարինե Թուխիկյանը լավագույն տնօրեններից է: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ