09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2017

Շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ

«Չէ, մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար, շատ շուտով ունենալու ենք շատ լուրջ ոսկու պաշարներ»,-խորհրդարանում լրագրողներին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Վերջինս հայտնեց՝ ծրագիր են իրականացնում համաշխարհային ճանաչում ունեցող լուրջ ընկերության հետ, կառուցում են ոսկու աֆինաժի լուրջ գործարան: «Ես վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի լուրջ ոսկու պաշար, քան ունեցել ենք […]

Դատավորը որոշում կայացրեց. նիստը նորից ընդմիջվեց

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 6-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո մերժեց պաշտպանների` իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը: Նիստերի դահլիճում չէին պաշտպաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը: Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` բացակայող փաստաբանների վերաբերյալ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում […]

Ազատեցին պարտադիր ծառայությունից

ՀՀ կառավարությունը Հայաստանի հավաքականների երկու ֆուտբոլիստի պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ որոշումներ ընդունեց:  Հայաստանի պատանեկան թիմի դարպասապահ Նիկոլաոս Սլավիկի Մելիքյանին (ծնված` 1999 թվականի մարտի 2-ին, հաշվառման հասցեն՝ Երևան, Խանջյան 27) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրվի մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ Մելիքյանը հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 և մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքական թիմերում: Նա հաշվառված […]

Հովանավորչությունն ու ազգակցական կապերը չե՞ն լինի դպրոցներում

ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության կանոնադրության դրույթները հստակեցնելու, ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքը բացահայտելու, գնահատելու ու դրան համապատասխան կրթությունը կազմակերպելու, բյուջեի և ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվության հանրային հասանելիության ապահովման արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ որոշմամբ դպրոցի […]

Երգիչ Մարտ Բաբայանը նշանվել է /ֆոտո, տեսանյութ/

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել երգիչ Մարտ Բաբայանի նշանադրությունը: Երգչի ընտրյալը Էլեն Ամյանն է, ով բնակվում է Սանկտ Պետերբուրգում: Համացանցում են հայտնվել նշանադրության արարողությունից լուսանկարներ եւ տեսանյութեր: . 

«Չստիկներով՝ մաքուր, թրաշով՝ ակուրատնի, վարչապետի դեմ լինելն իզուր է…» (տեսանյութ)

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հ/կ-ի անդամներն ու մի շարք անհատ տաքսու վարորդներն այսօր հավաքվել են ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ՝պահանջելով ԱԺ խմբակցություններից պատասխան ՝վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները զրոյացնելու առնչությամբ: Նշենք,որ լիցենզավորման վճարը չմուծած վարորդներին հիսուն հազարով տուգանել են: Լիցենզավորման տուգանքները կազմել են 50 հազար դրամ: Ըստ վարորդների՝ պետությունը պարտավոր էր 2 ամիս անց զգուշացնել, որ չվճարված պարտքեր […]

Ճե՞ղք ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև

Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի. Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը: «Ցավոք լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական […]

Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է

«Հայաստանի Հանրապետություն. Երկու տարի ԵՏՄ-ում. առաջին արդյունքները» խորագրով կլոր սեղան-քննարկման ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան հայտարարել է, որ ԵԱՏՄ տնտեսական ընդհանուր ձեռքբերումները, շնորհիվ տնտեսական հանձնաժողովի, էականորեն մեծ են, քան կարող էին լինել ԵԱՏՄ-ի գոյություն չունենալու պարագայում։ «Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո զգալի աճել է։  2016 թվականին փոխադարձ առևտրաշրջանառությունը հինգ […]

«Ես տենց բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են ՀՀ-ում» (տեսանյութ)

 «Տեսեք` ինչ է կատարվում մեր հարևան երկրներում: Բոլոր ցուցանիշներով մեր հետ տարածաշրջանում մեզ հետ համադրելի է միայն Վրաստանը», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հարցին, թե եթե վիճակն այդքան լավ է, ապա ինչու են մարդիկ արտագաղթում, Ջավադյանն ասաց. «Մարդիկ գնում են բոլոր երկրներից: Գնում են ավելի լավ ապրուստի տեղ»: Դիտարկմանը, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀունիսիՕգոստոսի