«Չստիկներով՝ մաքուր, թրաշով՝ ակուրատնի, վարչապետի դեմ լինելն իզուր է…» (տեսանյութ)
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» հ/կ-ի անդամներն ու մի շարք անհատ տաքսու վարորդներն այսօր հավաքվել են ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ՝պահանջելով ԱԺ խմբակցություններից պատասխան ՝վարորդների լիցենզավորման համար կուտակված գումարները զրոյացնելու առնչությամբ: Նշենք,որ լիցենզավորման վճարը չմուծած վարորդներին հիսուն հազարով տուգանել են:
Լիցենզավորման տուգանքները կազմել են 50 հազար դրամ: Ըստ վարորդների՝ պետությունը պարտավոր էր 2 ամիս անց զգուշացնել, որ չվճարված պարտքեր ունեն, սակայն ըստ վարորդների՝ այս մասին վկայող որևէ ծանուցում չեն ստացել:
Ավելին՝վարորդներից Մխիթար Օհանյանը նշեց. «Երբ ես նախարարության աշխատակիցներից հարցրեցի՝ ինչու չեք կասեցրել մեր լիցենզիան, եթե 3 ամիս շարունակ չենք վճարել գումարը, ինձ պատասխանեցին, որ իրենք, տեսնելով, որ վարորդները շարունակում են աշխատել, անիմաստ են համարել լիցենզիայի կասեցումը, բայց նրանք պարտավոր էին կասեցնել, որպեսզի պարտքերը չհասնեին կես միլիոնական դրամների»:
Վարորդ Հմայակ Բաբայանն էլ հարակից խնդիրներ էր բարձրացնում. մասնավորապես, որ լիցենզիայի ամսավճարը վճարելը, այսինքն՝ օրինական դաշտում գործելը չի լուծում վարորդական ստաժերի խնդիրը: «Ես ցանկանում եմ գնալ Ռուսաստանում աշխատել, որտեղ ստաժը կարևոր է, սակայն ինձ ասում են, որ եթե անգամ 12 հազար դրամը մուծվում է, ինձ ստաժ չի գումարվում»:
«Լրիվ սանտանիզմը մեզ ոչնչի չի տանելու»,-ասաց մյուս վարորդը: Ապա դիմելով վարչապետին, ով դժգոհել էր տաքսիստների սանիտարահիգենիկ վիճակից, ասաց. «Չստիկներով՝ մաքուր, թրաշով՝ ակուրատնի, վարչապետի դեմ լինելն իզուր է: Ինքը փնթիության հետ էր, դրան մենք էլ ենք դեմ»:
Ի դեպ, վարորդներին մոտացան ու լսեցին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանն ու Իվետա Տոնոյանը, ովքեր հայտնեցին, որ իրենց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը տեղյակ է խնդրից:
Ապա նրանց լսեցին նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Լենա Նազարյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=_yIgrb8SgnA&feature=youtu.be
https://www.youtube.com/watch?v=bIovfOWqWrY&feature=youtu.be