06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ճե՞ղք ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջև

Բնապահպանության նախարարությունը դեմ չի եղել Սևանից հավելյալ 100 մլն մետր խորանարդ ջուր բաց թողնելուն, միայն ցանկացել է, որ հավելյալ ջրառը արդարացված լինի. Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինս ընդգծեց, որ այստեղ խնդիրը օրենքի բացն է, որտեղ հստակ սահմանված չէ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացվի ջրառը:

«Ցավոք լիարժեք կարգավորում չունենք: Օրենսդրական վերանայումների ընթացքում այդպիսի հարցեր էլ պիտի կարգավորենք: Ես նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներին եմ դիմել, որպեսզի նրանց էլ ներգրավենք այսպիսի քնարկման մեջ»:

Թեկուզև այս որոշումը վերապահված է Կառավարությանը, Ա. Մինասյանը կոչ արեց չշահարկել հարցը, թե նախարարությունը դեմ էր այս նախագծին, ուստի սա ճեղք է մտցնելու ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի միջև: «Այդ որոշումը ճիշտ չէ որակել որպես ճեղք Կառավարության անդամների կամ կոալիցիայի միջև: Որոշ անձինք այդպես են փորձում մեկնաբանել, բայց իրականում շատ ավելի լավ է, որ քննարկումներ են տեղի ունենում, արդյունավետ տեսակետների բախման արդյունքում կարող է որոշում կայացվել», – ասաց Մինասյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ